ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Հայաստանի Հանրապետությունում կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը
19.03.2019

2019 թ. մարտի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում տեղի կունենան ֆրանկոֆոն միջոցառումներ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ՀՀ մշակույթի նախարարության ենթակա կազմակերպությունները նույնպես կմասնակցեն Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված միջոցառումներին:
2009 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի շարժմանը: 2009-2018 թթ. Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ՝ հանրահայտ երգիչներ Շարլ Ազնավուրի, Գարուի, Լարա Ֆաբիանի, Էլեն Սեգարայի, Պատրիսիա Կաասի համերգները, «ԲԻԿ» (BIC) ռեփ-ֆոլկ, «Պոկեմոն Կրյու» (Pockemon Crew) հիպ-հոպ խմբերի համերգները, ինչպես նաև «Վարդագույն զինվորի պատմությունը» մյուզիքլը, «Կարմեն» օպերան, ներկա­յացվել է հայ-ֆրանսիական համատեղ «Անուշ» նախագիծը:
Ֆրանկոֆոնիայի մասնակիցների և միջոցառումների թիվը տարեցտարի ավելանում է: Յուրաքանչյուր տարի Երևանում և ՀՀ մարզերում  տեղի են ունեցել շուրջ 500 միջոցառումներ` ցուցահանդեսներ, երաժշտական երեկոներ, թատերական, գրական միջոցառումներ, ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություններ, հեքիաթասացության օրեր, որոնց մասնակցել են մի շարք կազմակերպություններ Հայաստանից և Ֆրանսիայից:
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում կայանալիք միջոցառումների ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Վերադառնալ
IBBY-october-31
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: