ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Մահացել է հայագետ, գրող, հրապարակախոս Կիմ Բակշին
06.03.2019

Մոսկվայում 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուս գրող, կինոդրամատուրգ, հայագետ Կիմ Բակշին:  
Ծնվել է 1931 թվականի մարտի 1-ին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը:  
Հայ ժողովրդի բարեկամ, հասարակական գործիչ Կիմ Բակշին, 1957 թվականից սկսած, իր գրական և մասնագիտական գործունեության տասնյակ տարիները նվիրել է Հայաստանին և հայ ժողովրդի պատմագիտական անցյալի, մշակույթի ուսումնասիրմանը` Մատենադարանում, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, Բեյրութում, Կիլիկիայի կաթողիկոսարանում, Սպահանի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ տաճարում և աշխարհի խոշորագույն գրադարաններում:  
Հայաստանի և Արցախի հանդեպ իր նվիրվածությունն արտահայտել է «Արծիվն ու սուրը», «Ճակատագիրն ու քարը», «Մեր աշխարհը նման է անիվի», «Մենաստանից` սիրո մասին», «Արցախի հոգևոր գաձերը» և բազմաթիվ այլ գրքերով ու հրապարակումներով:  
Հատկապես հայտնի է նրա և Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան» ֆիլմաշարը, որը յուրօրինակ հանրագիտարան է Հայաստանի և հայերի մասին:  
Նրա առաքելությունը դարձավ մարդկությանը` հայկական պատմությանը, մշակույթին, ժողովրդի հոգևոր արժեքներին, նրա դարավոր ավանդույթներին, երկրի բնությանը, հուշարձաններին ծանոթացնելը։  
Հայ-ռուսական բարեկամության և մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման իր բազմամյա գործունեության համար Կիմ Բակշին արժանացել է Հայաստանի պետական պարգևի՝ Պատվո շքանշանի, «Մովսես Խորենացի», «Երախտագիտություն» (Արցախի Հանրապետության) մեդալների և այլ պարգևների:
Վերադառնալ
qochari-may-25
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: