ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Հայտարարություն. 2019 թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի 2-րդ մրցութաշրջանի վերաբերյալ
04.03.2019

2019 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ 2-ՐԴ ՄՐՑՈՒԹԱՇՐՋԱՆԸ


Պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի գործունեության ապահովման, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցման, ժամանակակից արվեստների և ստեղծարար արդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման և արդյունավետ կառավարման, միջազգային հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացման նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերը կիրականացվեն մրցութային կարգով:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի 2019 թվականի մարտի 1-ի N 89-Ա հրամանով հաստատվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութային կարգը:

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ

ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցույթի հայտերն ընդունվում են հետևյալ ոլորտներով՝

◆ Տեսա և մեդիա արվեստներ (կերպարվեստ, վիդեոարվեստ, կինոծրագրեր (բացառությամբ կինոարտադրության նախագծերի), լուսանկարչություն, դիզայն, դեկորատիվ-կիրառական արվեստ),

◆ Կատարողական արվեստներ. թատերարվեստ, կինոարվեստ (բացառությամբ կինոարտադրության նախագծերի), երաժշտարվեստ, պարարվեստ,

◆ Գրի և գրչության (բացառությամբ հրատարակչական նախագծերի),

◆ Ժողովրդական արվեստներ և արհեստներ,

◆ Մշակութային ժառանգություն (թանգարաններ և գրադարաններ), 

◆ Մշակութային կրթություն:

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ

Մրցույթն անցկացվում է 10 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ չափորոշիչներ:

 

◆ Տեսարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ (կերպարվեստ, դիզայն, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչություն, վիդեոարվեստ)

 

◆ Երաժշտարվեստի և պարարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ

 

◆ Կինոարվեստի ստեղծագործական միջոցառումներ (բացառությամբ կինոարտադրության նախագծերի)

 

◆ Թատերարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ

 

◆ Մշակութային կրթության ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ

 

◆ Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ

 

◆ Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի նախագծեր և միջոցառումներ

 

◆ Թանգարանային և գրադարանային ոլորտների ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ


◆ Գրական ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ (բացառությամբ` հրատարակչական նախագծերի)

 

◆ Հոբելյանական ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ:

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

◆ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրքի և գրականության, ստեղծարար արդյունաբերության, մշակութային կրթության, մշակութային ժառանգության հետազոտության և կառավարման, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային զբոսաշրջության և ներառականության խթանմանն ուղղված նորարական և հեռանկարային նախագծեր:

◆ Հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթի անցկացման կարգի* համապատասխան: *Ծանուցում. ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերին մասնակցելու մանրամասն տեղեկատվությունը ներառված է կարգում:

◆ Ներկայացված հայտերից առաջնահերթություն է տրվում նախարարության որդեգրած մշակութային քաղաքականությանն ու ռազմավարական գերակայություններին համապատասխանող ծրագրերին, ինչպես նաև դեբյուտային, համաֆինանսավորվող, թիրախավորված և երկարատև արդյունավետություն ապահովող ծրագրերին։

 

Մրցույթի մասնակցության փաթեթը ներառում է՝

◆ Հայտադիմում՝ համաձայն ձևաչափի (Ձև N 1),

◆ Նախահաշիվ՝ համաձայն ձևաչափի (Ձև N 2),

◆ Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները,

◆ Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,

◆ Տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին,

◆ Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ:

Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ համապատասխան հայերեն թարգմանությամբ:

Հայտադիմումի փաթեթի լրացման ընթացքում առաջացած հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ՀՀ մշակույթի նախարարություն՝ յուրաքանչյուր ծրագրի համապատասխան անվանակարգի ներքո զետեղված հեռախոսահամարով։

Հայտադիմումի փաթեթը ներկայացվում է նախարարության ընդհանուր բաժին՝ թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով  և ընդունվում է՝ մինչև մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Մասնակիցը չի կարող նույն անվանակարգով, նույն մրցաշրջանում ներկայացնել մեկից ավելի հայտ:

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Մրցույթի մեկնարկ 04.03.2019

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 25.03.2019

Մրցույթի արդյունքների հայտարարում 26.04.2019

 

ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Դրամաշնորհները տրվում են միայն ընթացիկ տարվա համար։ Կախված ուղղությունից, նախարարության ռազմավարական գերակայությունների հետ համապատասխանությունից և ներկայացված բյուջեի ծավալներից՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես։

Հայաստանյան և միջազգային ընդգրկում ունեցող այն ծրագրերը, որոնց նախապատրաստման համար պահանջվում է ավելի ժամանակ, քան մրցույթի մեկ պարբերաշրջանն է, կարող են առաջարկվել նախորդ պարբերաշրջաններում, պայմանով, որ հայտադիմումի մեջ հստակ հիմնավորվի դրանց ընդգրկունությունը և աշխատանքային ժամանակացույցի մեջ մանրամասն նշվեն իրականացման փուլերը։

Վերադառնալ
baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: