ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի շրջանակում կներկայացվի ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» փաստավավերագրական ֆիլմը
04.03.2019

Ս. թ. մարտի 5-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված «Մաեստրո Մանսուրյան» փաստավավերագրական ֆիլմի էկրանային պրեմիերան, որը կազմակերպում է «Մշար» մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

«Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի ստեղծմանն ու հանրայնացմանն աջակցել են նաև Երևանում «Գյոթե կենտրոնը», «Մոսկվա» կինոթատրոնը:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Հայկ Օրդյանը և ռեժիսոր Հայկ Մկրտչյանն այս նախագծի վրա աշխատել են շուրջ հինգ տարի: Ֆիլմն անդրադարձ է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական գործունեությանը՝ որպես համաշխարհային ճանաչում ունեցող արժեք, քանի որ նրա երաժշտության աշխարհագրությունը վաղուց ի վեր դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից: Ֆիլմն ունի ակադեմիական կառուցվածք, որտեղ հարցազրույցների, կենդանի էպիզոդների, հետկադրային տեքստի ու արխիվային նյութերի միջոցով պահպանվում է պատմողական ու վերլուծական շարադրանքը: Սկսած Մաեստրոյի առաջին մասնագիտական քայլերից մինչ օրս ընկած ժամանակահատվածի սահմաններում ներկայացվում են մի շարք հետաքրքրաշարժ և արժեքավոր փաստեր:

Ֆիլմի պրեմիերայի նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը շնորհավորեց Մաեստրոյին հոբելյանի առթիվ և ընդգծեց. «Յուրաքանչյուր արվեստագետի հոբելյանը նշելիս անդրադառնում են նրա կատարումներին, ստեղծագործություններին…, բայց ուզում եմ այսօր փաստել մի կարևոր իրողություն՝ Մաեստրո Մանսուրյանի հոբելյանին ստեղծվեց մի ֆիլմ, որն ինքնին արվեստի գործ է, ինչ խոսք Մաեստրոն բացառիկ է»: Խոսելով նրա  ստեղծագործական ուղու, մարդկային վառ անհատականության, արվեստագետի յուրահատուկ կերպարի մասին, Նազենի Ղարիբյանը նշեց. «Մաեստրոն իր ստեղծագործություններով, իր մարդային համեստ կեցվածքով, իր նվիրումով փառավորեց հայ ժողովրդի անունն ամենուր»:

Մամուլի ասուլիսի ընթացքում ֆիլմի ռեժիսոր Հայկ Մկրտչյանը ներկայացրեց ֆիլմի էությունը, այն երկար ու հետաքրքիր ճանապարհը, որն անցել են ֆիլմը ստեղծելիս:

«Ֆիլմի աշխատանքները սկսվել են հինգ տարի առաջ և մենք փորձել ենք 52 րոպեի մեջ ամփոփել ասելիքը: Կարծում եմ ֆիլմը ստացվել է»,- նշեց ռեժիսորը, հավելելով, որ մշակվել են մի քանի տարբերակներ և համատեղ որոշել են, որ ֆիլմը չպետք է լինի կենսագրական դիմանկար, որը պատմում է զուտ 60-70-ականներին ստեղծագործություններ գրած կոմպոզիտորի մասին, այլ ֆիլմ` Մաեստրոյի մասին, ով նաև այսօր է ստեղծագործում Հայաստանում և սահմաններից դուրս»:

Ֆիլմում հանդես են եկել նաև աշխարհահռչակ այլ արվեստագետներ, ովքեր աշխատել ու շարունակում են աշխատել Մաեստրոյի հետ: 

Ասուլիսի ընթացքում Տիգրան Մանսուրյանն ընդգծեց, որ ֆիլմն իրեն դուր է եկել, և ընթացքում օգնել է ստեղծագործական խմբին իր ընկերների, երաժիշտների մասին տեղեկատվություն տրամադրելով, պարզապես ցանկացել է, որ իր ընկերները նույնպես լինեն ֆիլմում:

«Այժմ բանակցում ենք նաև գերմանական հայտնի հեռուստաընկերության հետ, որպեսզի ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան էլ  կայանա Գերմանիայում»,- նշեց Հայկ Օրդյանը:

Ի դեպ, այս ֆիլմը «Մշար» մշակութային կենտրոնի» առաջին ֆիլմն է, և ինչպես նշեց կենտրոնի նախագահ և «Մաեստրո Մանսուրյան» փաստավավերագրական ֆիլմի սցենարի հեղինակ Ալինա Օրդյանը` չափազանց մեծ պատասխանատվություն և մեծ պատիվ է ներկայանալ նման ֆիլմով:  

Վերադառնալ
qochari-may-25
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: