ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի է ունեցել «Գողացված «Վռուբելի» վերադարձը» ցուցահանդեսի փակման արարողությունը
03.03.2019

Սույն թվականի մարտի 1-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի է ունեցել «Գողացված «Վռուբելի» վերադարձը» ցուցահանդեսի փակման արարողությունը:

Ցուցահանդեսի փակման արարողությանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը:

«Գողացված «Վռուբելի» վերադարձը» ծրագիրն ամփոփվել է «Կրկնակի անմահություն» ֆիլմի շնորհանդեսով, որը ներկայացնում է Մ. Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի պատմությունը և դրա վերադարձին նվիրված միջոցառումների շարքը։ Թանգարանի նախաձեռնությամբ իրականացվող այս միջոցառումը նվիրված էր բոլոր գործընկերներին և ընկերներին, ովքեր աջակցել են այս լայնամասշտաբ մշակութային ծրագրի իրականացմանը։ Միջոցառման ընթացքում Ռուսական արվեստի թանգարանի կողմից 22 կազմակերպությունների հանձնվել են շնորհակալագրեր, իսկ 5 գլխավոր գործընկերներին նվեր` Մ. Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի կրկնօրինակի տեսքով:

Հիշեցնենք, որ 1995 թ. Ռուսական արվեստի թանգարանից (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) գողացվել էր ռուսական «մոդեռնի» նախահայր Միխայիլ Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը: 2017 թ. մարտին, 22 տարի շարունակ միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվեց ռուսական հատուկ ծառայությունների կողմից և նույն թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում հանձնվեց Հայաստանի Հանրապետությանը: Վռուբելյան նկարն իր գեղարվեստական արժեքից զատ նաև պատմական հետաքրքրություն է ներկայացնում: Այն ստեղծվել էր Մ. Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի առթիվ (1891 թ.) նկարազարդված երկերի ժողովածուի համար: Այդ պատվերի շրջանակում Վռուբելը կատարել է 36 գծանկար, որոնցից 11-ը նվիրված էր «Դևը» պոեմին: Մ. Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի վերադարձին նվիրված` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ, Ռուսական արվեստի թանգարանը 2018 թվականի մարտ ամսին իրականացրել է հետևյալ միջոցառումների շարքը. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վռուբել» գրական–երաժշտական ներկայացում: Կլոր սեղան-հանդիպում Պետական Տրետյակովյան պատկերասրահի վերականգնող Իննա Սոլովյովայի հետ: «Գողացված «Վռուբելի» վերադարձը» ցուցահանդես, որը ներկայացնում է «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի ստեղծման պատմությունը և մեր օրերի նրա «ոդիսականը»:

Ցուցահանդեսում օգտագործված են ձևավորման հատուկ լուծումներ և արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններ (AR-հավելված իրականություն տեխնոլոգիա), որոնք դիտողին տեղափոխում են Վռուբելյան «Դեմոնիանայի» մոգական աշխարհը:          

Վերադառնալ
qochari-may-25
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: