ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

ՀՀ մշակույթի նախարարության հայտարարությունը՝ ՊՈԱԿ-ների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված տեղեկանքի մասին
01.03.2019

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության մասին տեղեկանքը բխում է ՀՀ կառավարության՝ ս. թ. փետրվարի 14-ին հաստատված ծրագրից, որի համաձայն կառավարությունը որդեգրել է պետական և բյուջետային համակարգի կազմակերպությունների կառավարման առավել արդյունավետ եղանակների մշակման ներդրման քաղաքականություն։
Ըստ այդմ, նախարարություններին հանձնարարական է իջեցվել աշխատանքային կարգով ներկայացնել վերլուծություն՝ համապատասխան հիմնավորումներով, իրենց ենթակայության ներքո գտնվող ՊՈԱԿ-ների կարգավիճակի, գործունեության և այդ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ ընտրանքային լուծումների վերաբերյալ:
Հանձնարարականում օրակարգային է համարվում ոչ թե միջոցների խնայողությունը, հաստիքների կամ պետական մարմինների թվաքանակի կրճատումը, այլ՝ պատասխանատվության համախմբումը և ռեսուրսների դիմաց առավելագույն արդյունքի ստացումը:
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակների պահպանման կամ փոփոխության վերաբերյալ առաջարկները կատարվել են նախարարության ոլորտային վարչությունների մասնագետների կողմից՝ հիմք ընդունելով ՊՈԱԿ-ների կանոնադրությամբ հաստատված նպատակներն ու գործունեության առանձնահատկությունները, սուբսիդավորման պայմանագրերում տեղ գտած աշխատանքային պարտավորությունները՝ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշներով, նրանց տարեկան հաշվետվությունները, ներկա ծրագրային և ֆինանսական զարգացման հեռանկարները։ Նշենք, որ կազմակերպությունների գործունեության օպտիմալացմանն ուղղված առաջարկների հիմքում դիտարկվել է առավելապես վարչական հատվածը։
Կառավարությանը ներկայացված փաթեթն ունի զուտ աշխատանքային բնույթ և ոչ մի կերպ չի կարող որոշման նախագիծ համարվել, առավել ևս՝ ներկայացվել հաստատման։
Տեղեկացնում ենք նաև, որ ՊՈԱԿ-ների փակման կամ լուծարման մասին որևէ նախաձեռնություն կարող է դիտարկվել միայն համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման, ինչպես նաև կառավարման ու գործունեության այլընտրանքային մոդելների առաջարկման պարագայում։
ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության և հարակից հարցերի մասին առավել մանրամասն կքննարկվի մարտի 4-ին, ժամը 16:00-ին ՊՈԱԿ-ների տնօրենների հետ հանդիպման ընթացքում:

 

 

Նախարարի պարտականությունները կատարող

Նազենի Ղարիբյան
Վերադառնալ
baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: