ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանն այցելել է Եղիշե Չարենցի տուն-թանգարան
28.02.2019

Ս. թ. փետրվարի 27-ին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի ուղեկցությամբ այցելել է Եղիշե Չարենցի տուն-թանգարան: Նախարարության ներկայացուցիչները ծանոթացել են տուն-թանգարանի գործունեությանը և հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվող միջոցառումների կազմակերպման հնարավորություններին: Տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ քննարկվել են տուն-թանգարանի զարգացման հեռանկարները և ռազմավարական խնդիրները:
2019 թվականին լրանում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 55-ամյակը:
Տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվականի փետրվարի 8-ին` Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի որոշմամբ: Տուն-թանգարանում պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծի անձնական իրերը, ձեռագրերը, փաստաթղթերը, գրքերը, լուսանկարները և այլ նմուշներ:
Վերադառնալ
francofon
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: