ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Կբացվի նկարիչ Արմեն Վարդանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
28.02.2019

Ս. թ. մարտի 2-ին, ժամը 16:00-ին, Չարենցի տուն-թանգարանում կբացվի Արմեն Վարդանյանի գրաֆիկայի և քանդակի ցուցահանդեսը:
Արմեն Վարդանյանը ծնվել է 1955 թվականին, Երևանում։ 1979 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժինը։ 1983 թվականից անդամակցել է Հայաստանի նկարիչների միությանը, իսկ 1983-1991 թթ.` ԽՍՀՄ նկարիչների միությանը։
Արմեն Վարդանյանի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան), Դանթե Ալիգիերիի ազգային թանգարանում (Ռավեննա, Իտալիա), ինչպես նաև Հայաստանի ու արտերկրի այլ թանգարաններում, պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։
Վերադառնալ
baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: