ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Պաշտոնական բացում. «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը նվիրված է ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին
20.02.2019

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, IBBY Հայաստանի, «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ` ս. թ փետրվարի 18-21-ը անցկացվում է «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը, որին իրենց հավաքածուներով մասնակցում են ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրատներ: Ցուցահանդես-վաճառքին զուգընթաց իրականացվում են մշակութային միջոցառումների համալիր ծրագիր՝ գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում:
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում կազմակերպվող տոնավաճառի նպատակն է մանուկների և պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ և հանրությանն իրազեկել մանկապատանեկան գրքի նորություններին:

«Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ» հոբելյանական ցուցահանդես-վաճառքի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 14:00-ին, գրադարանի ճեմասրահում: Նույն օրը, ժամը 14:30-ին, գրադարանի  հեքիաթի սրահում «Հեքիաթի դեսպաններ» ծրագրի շրջանակում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը երեխաների համար հեքիաթ կկարդա:

«Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքի ամբողջական ծրագիրը՝ այստեղ:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
fest-june-15
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: