ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նշում է իր հիմնադրման 50-ամյակը
26.12.2018

Երևանի բնօրրանը ներկայացնող «Էրեբունի» արգելոց-թանգարանն այս տարի նշում է իր 50–ամյակը։ Ս. թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 16:00-ին, «Էրեբունի» թանգարանում (ք.Երևան, Էրեբունի 38) տեղի կունենա հոբելյանական միջոցառում` նվիրված թանգարանի հիմնադրման 50-ամյակին:

Հոբելյանական միջոցառումը կմեկնարկի Էստոնիայի նկարիչների միության նախագահ Արսեն Քլյանի կողմից «Էրեբունի» թանգարանի 50-ամյակին նվիրված Արգիշտի արքայի դիմաքանդակի հանդիսավոր բացմամբ: Միջոցառման շրջանակում թանգարանի հյուրերի ներկայությամբ կբացվի դեռևս 2002 թ., Էրեբունի-Երևանի 2784-րդ տարեդարձի ժամանակ «Էրեբունի» թանգարանին ի պահ տրված փակ սունդուկը, որի բացումը նախատեսված է եղել Երևանի 2800-ամյակին: Դասական և ազգային երաժշտական կատարումներից հետո միջոցառումը կավարտվի «Էրեբունի» արգելոց-թանգարանի գործունեության մեջ ներդրում ունեցող անձանց «Էրեբունի-50» հուշամեդալով և պատվոգրերով պարգևատրելու հանդիսավոր արարողությամբ:

50 տարի առաջ, 1968 թ. հոկտեմբերի 19-ին, իր դռները բացելով հանրության առջև` «Էրեբունի» թանգարանն այցելուներին ներկայացրեց Երևանը՝ որպես աշխարհի հնագույն մայրաքաղաք՝ հիմնադրված 2800 տարի առաջ: «Էրեբունի» արգելոց-թանգարանի ստեղծումը, ի նշանավորումն Երևանի 2750-րդ տարեդարձի, անմոռանալի է յուրաքանչյուր հայի հիշողության մեջ: Արդեն 50 տարի ներկայանալով հայ և օտարերկրյա քաղաքացիներին` «Էրեբունի» հնավայրն ու թանգարանը դարձել են Հայաստանի և մասնավորապես Երևան քաղաքի այցեքարտը: Արգելոց-թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 3 նշանավոր հնավայրերի` Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում:
Գործունեության 50 տարվա ընթացքում իր եզակի արժեքներով, բազմաբնույթ ծրագրերով և միջոցառումներով թանգարանն անում է ամեն ինչ՝ ուրարտական հզոր ժառանգությունը ճանաչելի դարձնելու, պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու համար:

Վերադառնալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: