ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Թաքնված թանգարան-40» խորագրով հոբելյանական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հիմնադրման 40-ամյակին
13.12.2018

2018 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա «Թաքնված թանգարան-40» խորագրով հոբելյանական միջոցառում՝ նվիրված Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հիմնադրման 40-ամյակին:

Միջոցառման շրջանակում նախատեսվում է պրիմիտիվիստ նկարիչների լավագույն աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսն ինքնատիպ է, քանի որ դրանում ընդգրկված աշխատանքներն այցելուներին ներկայացվելու են առաջին անգամ: Միջոցառման ընթացքում թանգարանում կհնչի կենդանի երաժշտություն՝ դուդուկահար Գևորգ Դաբաղյանի և ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանի կատարմամբ, ինչպես նաև տարազների ցուցադրություն՝ մոդելավորող, տարազագետ Արտյոմ Սյունեցու հավաքածուից:

Միջոցառմանը նախատեսվում է նաև «Ժողովրդական վարպետ» վկայականների հանձնման ամենամյա արարողությունը:

Վերադառնալ
baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: