ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Հայտարարություն. «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և երիտասարդները» խորագրով առաջին միջազգային լուսանկարչական մրցույթի վերաբերյալ
05.12.2018

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնը միջազգային երկրորդ լուսանկարչական մրցույթն է հայտարարել` «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և երիտասարդները» խորագրով:

Նշենք, որ Թեհրանի կենտրոնի միջազգային առաջին լուսանկարչական մրցույթին Հայաստանից պատվոգրի է արժանացել «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հակոբ Քեյմեթլյանը, որը ներկայացրել էր Բարեկենդանի և Զատկի տոները պատկերող լուսանկարներ։

Ներկա մրցույթին կարող են մասնակցել բոլոր քաղաքացիներն առանց տարիքային սահմանափակման, որոնք կներկայացնեն լուսանկարներ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման միջոցառումներին երիտասարդների մասնակցության մասին:

Թեհրանի կենտրոնի հայտարարած երկրորդ միջազգային լուսանկարչական մրցույթին մասնակցելու դեպքում անհրաժեշտ է ապահովել ներկայացվող լուսանկարի որակին և չափերին վերաբերող պահանջները (500 kb մինչև 2 Mb, JPEG ֆորմատ), ներկայացնել տվյալներ լուսանկարի տեղի և տարեթվի մասին, ինչպես նաև թեմայի համառոտ նկարագրությունը:

Lուսանկարչական աշխատանքներն անհրաժեշտ է ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացնել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 25-ը՝ n.kilichyan@mincult.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից նյութից, ինչպես նաև զանգահարել (011) 52 39 33 կամ (011) 52 39 03 հեռախոսահամարներով:

Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: