ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Մշակույթը լեռներում. «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով նախագիծը մեկնարկեց գեղանկարիչ, արցախյան ազատամարտի մասնակից Վահրամ Միքայելյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքով
04.12.2018

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի կամերային պետական թատրոնի համատեղ նախաձեռնությամբ՝ ս. թ. դեկտեմբերի 3-ին, Երևանի կամերային պետական թատրոնի «Երկաթ» սրահում մեկնարկեց նոր արտ-նախագիծ՝ «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Նախագծի մեկնարկը տրվեց  գեղանկարիչ, արցախյան ազատամարտի մասնակից Վահրամ Միքայելյանի /Սերսի Խենթի/ աշխատանքների ցուցահանդես-վաճառքով, որի շրջանակում ներկայացվեց հեղինակի երբևէ չցուցադրված շուրջ 30 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ: Վահրամ Միքայելյանի /Սերսի Խենթի/ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը կգործի մինչև դեկտեմբերի 29-ը:

Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, հեղինակը՝ Վահրամ Միքայելյանը, նախարարության աշխատակիցներ, արվեստաբան Նարե Զիրոյանը, արվեստագետներ...

«ՀՀ մշակույթի նախարարությունը ամառվանից ծրագրում էր իրականացնել մի նախագիծ, որտեղ ընդգրկված կլինեն կերպարվեստի ոլորտի այն արվեստագետներն, ովքեր դեռևս լայն ճանաչում չունեն, վաղուց չեն ցուցադրել իրենց աշխատանքները, կամ առաջին քայլերն են անում: Այս գաղափարի իրականացման համար էլ Երևանի կամերային պետական թատրոնի հետ նախաձեռնեցինք «Կամերային ցուցահանդեսներ» ցուցահանդես–վաճառքը: Այս հարթակը հանարավորթյուն կտա արվեստագետներին ոչ միայն հանրահռչակելու և ճանաչելի դարձնելու իրենց արվեստը, այլև ցուցադրության հետ մեկտեղ՝  կազմակերպելու ստեղծագործությունների վաճառք»: Նազենի Ղարիբյանի խոսքով «Կամերային ցուցահանդեսների» շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվի մի արվեստագետ, ով հնարավորություն կունենա լավագույնս ներկայանալու հանրությանը, արվեստագետներին, արվեստաբաններին և մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին:

Վահրամ Միքայելյանին ուղղված լրագրողի այն հարցին, թե իր նկարներից, որն է ամենասիրվածը, նկարիչը պատասխանեց կարճ. «Իմ նկարներն իմ երեխաներն են»: Շրջելով սրահում և իր ստեղծագործությունների ցուցադրությունը դիտելուց հետո Վահրամ Միքայելյանն ավելացրեց. «Իմ այս ցուցադրությունը ես կանվանեի «Մշակույթը լեռներում»:

Նշենք, որ Վահրամ Միքայելյանը ծնվել է 1965 թվականին, ՀՀ Վայոց ձորի մարզի Սերս գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, Վայքի ուսումնարանում և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1987 թվականին Վայքի մշակույթի տանը կայացել է նրա առաջին անհատական ցուցահադեսը: 1989 թվականին աշխատանքի է անցել Վայքի մշակույթի տանը, հիմնել է նկարչական խմբակ, ինչպես նաև նկարչություն է դասավանդել Վայքի թիվ 2 դպրոցում: 1992 թվականին Վահրամ Միքայելյանը Վայքի կամավորական ջոկատի հետ մասնակցել է Լաչինի միջանցքի ինքնապաշտպանական մարտերին և ծանր վիրավորվել:
Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: