ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Թող օրհնյալ լինի այն ամենը, ինչ ես չեմ արել, բաց եմ թողել, վայր եմ գցել, կորցրել, արձակել, ներել այն ամենը, ինչին հրաժեշտ եմ տվել». Անդրեյ Բիտով
04.12.2018

2018 թվականի դեկտեմբեր 3-ին Մոսկվայում կյանքից հեռացավ, կամ ինչպես ինքն էր նման առիթներով առավել փիլիսոփայորեն նկատում` «կյանքը բաց թողեց» գրող Անդրեյ Բիտովը:

Անդրեյ Բիտովը ծնվել է 1937 թվականին, Լենինգրադում:

Պատմվածքների առաջին ժողովածուն` «Մեծ գունդ» վերնագրով հրատարակվել է 1963 թվականին, որն ընդունվել է ոչ միանշանակ և առավել` քննադատորեն:

Անդրեյ Բիտովը 1979 թվականին հրատարակված (խորհրդային գրաքննադատությունը մերժող) «Մետրոպոլ» ալմանախի հիմնադիրներից  էր: ԽՍՀՄ-ում արգելված էր նրա գործերի հրատարակումը, որն էլ առիթ էր հանդիսացել ընդլայնելու գրողի աշխարհայացքն ու հորիզոնները. արտասահմանյան դասախոսություններ, արտերկրում հրատարակված գրքեր, հասարակական գործունեություն և այլն…

Միայն 1985 թվականից հետո է Անդրեյ Բիտովը դառնում ԽՍՀՄ-ում պահանջված հեղինակ:

Բիտովը Երևանի պատվավոր քաղաքացի է, ԵՊՀ պատվավոր դոկտոր։

2015 թվականին «Յասնայա պոլյանա» ամենամյա գրական մրցանակաբաշխության ժյուրին «Ժամանակակից դասականներ» անվանակարգում ընտրել է դափնեկիր` դեռևս 40 տարի առաջ գրված «Հայաստանի դասերը» գրքի հեղինակին, ով ԽՍՀՄ գրողներից առաջինն էր, որ բացահայտ խոսել էր Հայոց ցեղասպանության մասին և դատապարտել այն:  

Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: