ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Հայտնի են «Գրքի երևանյան երկրորդ փառատոնի» մրցանակակիրների անունները
03.12.2018

Ս. թ. դեկտեմբերի 1-2-ին, Հայ բարեգործական ընդհանուր միության շենքում կայացել է «Գրքի երևանյան երկրորդ փառատոնը»: Փառատոնին մասնակցում էին հայաստանյան ավելի քան 30 հրատարակչություններ. գրքերի ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում տեղի են ունեցել՝ առաջին փառատոնի գրական մրցույթում հաղթած, հավաստագիր ստացած և այլ գրքերի շնորհանդեսներ, ժամանակակից գրականության ընթերցումներ, համերգներ:
Փառատոնի բացմանը և հետագա օրերին ներկա էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ «Գրքի երևանյան փառատոնն այն հարթակն է, որտեղ ստեղծվում են գրական շատ կարևոր կապեր. գրողները հանդիպում են իրենց  ընթերցողներին, հրատարակիչները՝ գրողներին, և դա շատ կարևոր իրադարձություն է»: Անդրադառնալով «Գրքի երևանյան երկրորդ փառատոնի» նորույթներին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը նշել է, որ ի տարբերություն նախորդ  տարվա՝ այս տարի փառատոնի շրջանակում գործում է ցուցահանդես՝ նվիրված նշանավոր ճարտարապետ, գրքի ձևավորող ու տառաստեղծ Ֆրեդ Աֆրիկյանին: Փառատոնում ընդգրկվել է հրատարակչություն Արցախից»:  

Նշենք, որ փառատոնի շրջանակում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի բանաստեղծությունների ժողովածուի, Վահե Արսենի, Լևոն Շահնուրի գրքերի շնորհանդեսները, ժամանակակից գրականության ընթերցանություններ և համերգներ /«ԹմբաԹա», «Բամբիռ», Լևոն Մալխասյան և «Մալխաս» ջազ բենդ/:

Դեկտեմբերի 2-ին, փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում տեղի է ունեցել «Գրքի երևանյան փառատոնի» ամենամյա գրական մրցանակաբաշխությունը՝ «Արձակ» և «Պոեզիա» անվանակարգերում: Այս անվանակարգերում փառատոնը ստացել է 167 հայտ:

«Պոեզիա» անվանակարգի մրցանակակիրներն են. 1-ին մրցանակ՝ Վիոլետ Գրիգորյան, 2-րդ մրցանակ՝ Հասմիկ Սիմոնյան, 3-րդ մրցանակ՝ Անուշ Քոչարյան: «Արձակ» անվանակարգի մրցանակակիրներն են. 1-ին մրցանակ՝ Սարգիս Հովսեփյան, 2-րդ մրցանակ՝ Արփի Ոսկանյան, 3-րդ մրցանակ՝ Արտավազդ Եղիազարյան:

Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: