ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Գրքի երևանյան փառատոն 2018. Քաղաքը կարդում է
20.11.2018

Տեխնիկական խնդիրների պատճառով Գրքի երևանյան երկրորդ փառատոնը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը:

Սիրելի՛ ընթերցողներ, գրողներ, թարգմանիչներ, խմբագիրներ, հրատարակիչներ, գրական գործակալներ և, առհասարակ, գրականության մարդիկ, ուրախ ենք տեղեկացնել, որ Գրքի երևանյան երկրորդ փառատոնը տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 1-2-ին ՀԲԸՄ-ի շենքում (Մելիք-Ադամյան 2/2):
Փառատոնի օրերին հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ տեղի կունենան գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, առաջին փառատոնի գրական մրցույթում հաղթած և հավաստագիր ստացած գրքերի շնորհանդեսներ, ընթերցանություններ, համերգներ:
Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին,որի ժամանակ կամփոփվի Գրքի երևանյան փառատոնի ամենամյա գրական մրցանակաբաշխությունը՝ «Արձակ» և «Չափածո» անվանակարգերում:

Գրքի երևանյան փառատոնի կազմակերպիչներ

Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: