ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Բրիգ­գան» անսամբլի համերգը` Երևանում
19.11.2018

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` «Բարոկկո երաժշտության օրերի» շրջանակում նոյեմբերի 21-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Բրիգգան» անսամբլի համերգը: Անսամբլը ներկայացնում է 17-18-րդ դարերի կամերային երաժշտությունը:

«Բրիգգան» շվեդերենից թարգմանաբար նշանակում է «կամուրջ»: Մենակատարների անսամբլի կազմում հանդես են գալու Ալեսանդրո դե Կարոլիսը և Մոնիկա Գարսիա Սալամերոն /բլոկֆլեյտա/, Մարիանա Պարաս Պենան /բարոկկո ֆագոտ/, Նիլս Պֆեֆերը /թեորբա և կլավեսին/: 

Համերգային ծրագրում ընդգրկված են հետևյալ ստեղծագործությունները`

Գ. Ֆ. Տելեման` Տրիո-սոնատ դո մաժոր, TWV 42:C1 (Der getreue Music-Meister)

Ու. Ուիլյամս` Sonata in imitation of birds

Հ. Պյորսել` Two in One upon a Ground (Dioclesian)

Ա. Ֆալկոնիերի` Folias echa para mi Señora Doña Tarolilla de Carallenos

Ռ. Վիզե` Պրելյուդ սոլ-մինոր  (Manuscrit Vaudry de Saizenay)

Ֆ. Կուպերեն` La Pucelle

Ա. Ֆալկոնիերի` L’Eroica

Ա. Վիվալդի` Տրիո-սոնատ La Follia, Op.1 No.12

Վերադառնալ
francofon
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: