ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Կենսաթոշակառուներին կտրամադրվեն մշակութային միջոցառումների անվճար տոմսեր
09.11.2018

Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր ազդարարեցին երկու գերատեսչությունների կողմից իրականացվելիք համատեղ ծրագրի մեկնարկը: Նախաձեռնության հիմքում կենսաթոշակի անցած քաղաքացիների մշակութային ժամանցն ապահովելու, ինչպես նաև պետական միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու գաղափարն է:
«Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների միջոցառումների տոմսերից այսուհետ մենք կտրամադրենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ բացառապես թոշակի անցած քաղաքացիներին անվճար տրամադրելու համար: Ծրագրի մեկնարկը տրվում է այսօր, և այսուհետ յուրաքանչյուր ամիս ծրագրից կարող է օգտվել ամսական շուրջ 2000 թոշակառու՝ այցելելով մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թատրոններ և համերգասրահներ»,-հրավիրած ասուլիսում նշեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ գաղափարի շուրջ սիրով միավորվելու համար երախտագիտություն հայտնելով կառավարության իր գործընկերոջը՝ Մանե Թանդիլյանին և մշակութային կազմակերպությունների պատասխանատուներին:
«Այս համագործակցության արդյունքում մենք կկարողանանք փոփոխություն բերել մեր ավագ գործընկերների կյանքում: Իհարկե, նրանք արժանի են ավելիին, բայց մենք փորձում ենք մի փոքր ավելի հետաքրքրիր դարձնել նրանց կյանքը այս պահին եղած հնարավորություններով: Ես կարծում եմ, որ կին նախարարների օպերատիվությունն այս անգամ իսկապես տեղին էր, և համոզված եմ, որ արդյունավետ համագործակցությամբ հետագայում ևս հետաքրքիր լուծումներ ենք գտնելու այս ոլորտում»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:
Երկու պաշտոնակատարներն էլ ընդգծեցին ծրագրի արդյունավետության բաղադրիչը.
«Միջոցառումների ժամանակ դահլիճում մենք հաճախ ենք տեսնում դատարկ աթոռներ: Ստացվում է, որ ծախսվում են միջոցներ, բայց արդյունավետությունը հարյուր տոկոսով չի ապահովվում: Ծրագրի իրականացման համար պետբյուջեից հավելյալ միջոցներ չեն պահանջվելու: Մենք որոշեցինք ավելի արդյունավետ դարձնել պետության ծախսը՝ միաժամանակ հետաքրքիր դարձնելով մեր կենսաթոշակառուների կյանքը»,-պարզաբանեց Լիլիթ Մակունցը:
Նրա տեղեկացմամբ՝ թոշակառուների համար նախատեսված տոմսերի վրա երեք լեզուներով նշված է լինելու՝ ենթակա չէ վաճառքի: Այս կամ այն մշակութային կառույցի տրամադրած տոմսերի քանակը պայմանավորված է կոնկրետ կառույցի՝ թատրոնի կամ համերգասրահի հնարավորություններով: Տոմսը հասցեատիրոջը հասցնելու գործառույթը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է:
Կենսաթոշակի անցած քաղաքացիների մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունն այսօր ամրագրվեց նաև հուշագրով:

Վերադառնալ
dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: