ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Գաֆեսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
22.09.2018

«Հայաստանի մշակութային կենտրոնները մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են մասնակցում Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի շրջանակում իրականացվող միջոցառումներին՝ կարևորելով մշակութային ժառանգության վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը և միասնական ուժերով այդ ժառանգությունը պահպանելու, կիսվելու անհրաժեշտությունը: Միասնական մշակութային բացառիկ արժեհամակարգով օժտված մեր ժառանգությունը կարիք ունի հանրահռչակվելու և շուրանակական հոգատարության»,- Գաֆեսճեան կենտրոնում Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այս տարի ծրագրում ընդգրկված է ավելի քան 100 մշակութային կազմակերպություն:

Նախարարի խոսքով, հուշարձանների տարածքներում իրականացվելու են տարբեր միջոցառումներ՝ գրական-երաժշտական երեկոներ, քննարկում-դասախոսություններ, ինտերակտիվ ծրագրեր, նույնիսկ աստղադիտում: Հանրության առջև բաց են լինելու փակ պատմամշակութային տարածքների դռները:

Նախարարն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը՝ ի դեմս պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու, ում աջակցությամբ Հայաստանում իրականացվում են մշակութային բարձրորակ ծրագրեր:
Դեսպան Սվիտալսկին իր խոսքում արձանագրեց.

«Եվրոպական Ժառանգության օրերը խորհրդանշում են, որ բոլորս մշակութային մի մեծ ընտանիքի անդամ ենք, ունենք մշակութային ընդհանուր արժեքներ ու ժառանգություն: Այս սրահն (Գաֆեսճեան կենտրոնի «Խանջյան» սրահը, որտեղ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ ստեղծագործությունն է) ինքնին փաստում է, թե Հայաստանն ինչ մեծ ներդրում է ունեցել եվրոպական մշակութային ժառանգության մեջ: Հայերը կարող են հպարտանալ իրենց մշակույթով, ինքնությամբ, ժառանգությամբ: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի եվրոպական մշակութային ժառանգությունը տեսանելի լինի: Եվրոպային ավելի շատ հայկական մշակույթ է անհրաժեշտ »,- ասաց Պյոտր Սվիտալսկին:
Պաշտոնական բացմանը հաջորդեց հայկական ու եվրոպական ազգային պարերից բաղկացած պարային ներկայացումը (ֆլեշմոբ):
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում միջոցառումներն այս տարի անցկացվում են «Կիսվելու արվեստը» խորագրով, սեպտեմբերի 22-ին և 23-ին: Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած եվրոպական 50 երկրներում:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: