ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Մեկնարկում է «Միջմշակութային երկխոսություն. Երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումը
13.09.2018

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 14-15-ը կկայանա «Միջմշակութային երկխոսություն. Երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումը: Այն անցկացվում է Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ Եվրոպական մշակութային ժառանգության տարվա շրջանակում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ:

«Միջմշակութային երկխոսություն. Երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի ներկայությամբ (ծրագիրը կցվում է):

Միջազգային ֆորումի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել եվրոպական տարբեր երկրների երաժշտագետների, ընդհանուր հարթակում քննարկել երաժշտական կրթության տարբեր մոտեցումները, համակարգերը և փորձի փոխանակում կազմակերպել դասախոսությունների ու աշխատանոցների միջոցով: Ֆորումին մասնակցելու համար Հայաստան են գալու մասնագետներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից և Լեհաստանից:

Վերադառնալ
21
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: