ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Բարեգործական համերգ` նվիրված Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման գործընթացին
11.09.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի Հանրային ռադիոն և «Կադանս» անսամբլը համատեղ` սեպտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում նախաձեռնում են բարեգործական համերգ՝ նվիրված 20-րդ դարի նշանավոր գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման, ամրակայման և նորոգման աշխատանքների իրականացման գործընթացին:
Համերգի կազմակերպիչներն արժևորելով 20-րդ դարի նշանավոր գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի մեծ ավանդը հայկական արվեստում, ինչպես նաև կարևորելով Վարպետի ստեղծագործությունների պահպանությունն ու հետագա սերունդներին այն փոխանցելու անհրաժեշտությունը, բոլոր մասնավոր ներդրողներին, բարերարներին ու անհատներին ևս կոչ են անում ֆինանսապես աջակցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա համայնքի (Էջմիածնի տարածաշրջան) մշակույթի տան նախասրահում գտնվող «Սասունցիներ» որմնանկարի (18x3.70 մ, նորահայտ հուշարձան, 1974 թ.) վերականգնման, ամրակայման և նորոգման աշխատանքների իրականացման գործընթացին:

Բարեգործական համերգի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կնվիրաբերվի այդ աշխատանքների իրականացմանը։ Համերգն անցկացվում է ՀՀ վարչապետի տիկնոջ բարձր հովանու ներքո:

Վերադառնալ
21
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: