- Նախարարություն
- Մշակույթ
- Ժառանգություն
- Համագործակցություն
- Հայտարարություններ
- Օրենսդրություն
- Պարգևատրումներ
- Հետադարձ կապ
Հիշյալ որոշման համաձայն՝ հանրապետական հանձնաժողովը ձևավորվում է քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչներից:
Հանրապետական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր բնագավառի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից կարող է ընդգրկվել մեկ կամ երկու անդամ, որոնց մասնակցությունը կարող է նպաստել հանրապետական հանձնաժողովի առջև դրված խնդիրների ու նպատակների արդյունավետ իրականացմանը:
Կազմակերպության ներկայացուցիչները կարող են ընդգրկվել հանրապետական հանձնաժողովի կազմում, եթե՝
- կազմակերպության գործունեությունը համընկնում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին,
- տվյալ բնագավառում կազմակերպությունը ունի երկար տարիների փորձառություն,
- կազմակերպությունը իրականացրել է բնագավառին առնչվող ծրագրեր,
- կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են պետական մարմինների կողմից ստեղծված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին,
- կազմակերպությունը համագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ:
Վերոգրյալ պահանջներին համապատասխանելու դեպքում հասարակական կազմակերպությունները հանրապետական հանձաժողովի կազմում ներկայացուցիչ ընդգրկելու համար պետք է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին ներկայացնեն դիմում (ձևը կցվում է):
Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկություններ և փաստաթղթեր, ինչպես նաև վերջին 2 տարվա ընթացքում հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ֆինանսական և բովանդակային հաշվետվություն:
Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2018 թվականի օգոստոսի 24-ը:
Դիմումները կարող եք ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն (0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) կամ այն ուղարկել նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ general@mincult.am:
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: