ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Բալետի փառատոն՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին
11.06.2018

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ` ս. թ. հունիսի 8-13-ն առաջին անգամ Հայաստանում կանցկացվի բալետի փառատոն՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին:
Հունիսի 8-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է փառատոնի բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվել է Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը /բեմադրությունը՝ Յուրի Գրիգորովիչի/, ինչպես նաև ցուցադրվել է ֆիլմ՝ նվիրված Արամ Խաչատրյանին:
Փառատոնի շրջանակում, հունիսի 11-ին և 13-ին կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Գայանե» և «Դիմակահանդես» բալետները:
Նշենք, որ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին նվիրված մշակութային կարևորագույն այս իրադարձությունը կյանքի է կոչվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ:
Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: