ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 5-րդ մրցույթը մեկնարկել է
07.06.2018

Ս. թ. հունիսի 7-23-ը կանցկացվի «Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 5-րդ» մրցույթը:

«Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 5-րդ» մրցույթն անցկացվում է Հայաստանի երաժշտական ընկերության հիմնադրման 60-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների նախորդ մրցույթն անցկացվել է 2012 թվականին:

Մրցույթն այս տարի նվիրված է Հայաստանի երաժշտական ընկերության հիմնադիր, պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանին: Մրցույթին կմասնակցեն Երևանի և ՀՀ մարզերի անհատ կատարողներն ու երաժշտական խմբերը:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով, երկու տարիքային խմբերում. կրտսեր խումբ` մինչև 16 տարեկան, ավագ խումբ` 17-30 տարեկան, երեք անվանակարգերում` «Ժողովրդական երգ» /կանացի և արական ձայներ/, «Շվի, սրինգ, դուդուկ, զուռնա», «Թառ, քանոն, ուդ, քամանչա, բամբիռ, հարվածային գործիք»:

Մրցույթի հաղթողների համար սահմանված են հետևյալ մրցանակները /յուրաքանչյուր տարիքային խմբին` առանձին դիպլոմներ և դրամական պարգև/. մեկ առաջին մրցանակ, երկու երկրորդ մրցանակ, երկու երրորդ մրցանակ:

Սահմանվում են նաև հատուկ մրցանակներ. «Հույսի մրցանակ»` մրցույթի ամենափոքր և ամենաերիտասարդ մասնակիցների համար:

Մրցանակների և պատվոգրերի հանձնումը կկայանա գալա համերգի հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 23-ին, ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: