ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Կկայանա Համահայկական նվագախմբի «Վերածննդից հաղթանակ» խորագրով համերգը
14.05.2018

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. մայիսի 14-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, տեղի կունենա Համահայկական նվագախմբի համերգը՝ «Վերածննդից հաղթանակ» խորագրով:

Համահայկական նվագախումբը բաղկացած է 90 հայ պրոֆեսիոնալ երաժիշտներից, որոնցից 49-ը՝ աշխարհի 21 երկրներից:

Համերգային մեծ ծրագրի ընթացքում կկատարվեն Ա. Շիրակացու, Ա. Խաչատրյանի, Ա. Հարությունյանի, Ղ. Սարյանի, Է. Հովհաննիսյանի, Ռ. Ամիրխանյանի, Ա. Սմբատյանի, Ա. Գրիգորյանի, Ա. Բերբերյանի, Դեն Յեսսիանի ստեղծագործությունները:

Համերգին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան/, Երևանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան/, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը:

Մենակատարներ՝ Դանիել Մելքոնյան /շեփոր/, Սոնա Ռուբենյան,Պերճ Քարազյան /տենոր/, Գուրգեն Բավեյան /բարիտոն/, Կամո Սեյրանյան

/դուդուկ/:

Դիրիժորներ՝ Էդուարդ Թոփչյան, Սերգեյ Սմբատյան, Վահան Մարտիրոսյան:

Ռեժիսոր՝ Արամ Սուքիասյան:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: