ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Ամառային դպրոց՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
11.05.2018

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կազմակերպում է հետաքրքիր, ճանաչողական ու զարգացնող, վառ ու գունեղ ամառային դպրոց։ Թանգարանի լուսավոր, հարմարավետ ու կահավորված սրահներում Ձեր երեխայի ամառային հանգիստը կդառնա առավել հետաքրքիր ու հագեցած։ Երեխաները հնարավորություն կունենան մասնակցել էքսկուրսիաների ինչպես այլ, այնպես էլ` Վարպետի թանգարանում, ստեղծագործել արվեստանոցում, ունենալ առարկայական բազմաթիվ պարապմունքներ։ Դասընթացն ունի հագեցած ծրագիր։ Մեր ամառային դպրոց կարող են հաճախել 1-6-րդ դասարանի երեխաներ։ Ընդունելությունը` մայիսի 1-ից։ Դասընթացի սկիզբը` հունիսի 1-ից։ Դասընթացի օրերը` երկուշաբթիից-ուրբաթ։ Տևողությունը` 11.00-16.00-ը: Գործում է նաև օրավճարով խմբակ։

Հասցեն` Սարյան 3, Մ. Սարյանի տուն-թանգարան:

Մանրամասների համար զանգահարել` 010-58-05-68, 095-60-09-82:

Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: