ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթը մեկնարկում է
10.05.2018

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. մայիսի 10-12-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթը: 
Մրցույթի կազմակերպիչն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, աջակից՝ Երևանի քաղաքապետարան:
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է 2014 թվականից, որի նպատակն է հնարավորություն ընձեռել պատանի կոմպոզիտորներին՝ դրսևորվելու, ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու մասնիկը լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի:
Փակ քննարկման արդյունքում մրցութային փուլին մասնակցության իրավունք են ստացել 11 պատանի ստեղծագործող՝ բաժանվելով երկու խմբի /կրտսեր խումբ՝ մինչև 13 տարեկան, ավագ խումբ՝ 14-18 տարեկան):
Նշենք, որ առաջին անգամ մրցույթին կմասնակցեն նաև հայազգի ստեղծագործողներ ՌԴ-ից և Գերմանիայից:
Այս տարի մրցույթը նվիրված է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Մրցույթի ավագ խմբի /14-18 տարեկան/ մասնակիցները բացի գործիքային մեկ ստեղծագործությունից կներկայացնեն նաև մեկ երգ, որը նվիրված կլինի քաղաքամայր Երևանին:
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հանձնաժողովի կազմում ընդգրկված են անվանի կոմպոզիտորներ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Էդուարդ Հայրապետյանը, Արզաս Ոսկանյանը, Երվանդ Երկանյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:
Մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը կկայանա Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում, մայիսի 12-ին, Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը: Ե՛վ մրցութային փուլը, և՛ մրցանակաբաշխությունը կմեկնարկեն ժամը 12:00-ին:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: