ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Էնթընի Վիթն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը
14.03.2018

Ս. թ. մարտի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ. Գրեմմիի, Էմմիի, Կաննի Classical Award-ի մրցանակակիր Էնթընի Վիթն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը: Ծրագրում կհնչեն Մոցարտի թիվ 41 սիմֆոնիան /«Յուպիտեր»/, Բրուկների թիվ 3 սիմֆոնիան:

1971 թվականին մաեստրո Վիթն արժանացել է Հերբերտ ֆոն Կարայանի անվան դիրիժորների միջազգային մրցույթի բարձրագույն մրցանակին և Զալցբուրգի Զատկի փառատոնի ժամանակ եղել է Կարայանի ասիստենտը:

2001-2013 թվականներին ղեկավարել է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր/, մինչ այդ հանդես է եկել Լեհաստանի առաջատար բոլոր նվագախմբերի հետ /գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն/: Ներկայումս Էնթընի Վիթը Նավարրայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է /Իսպանիա/ և Կրակովի ֆիլհարմոնիկի պատվավոր դիրիժորը /Լեհաստան/:

Էնթընի Վիթն ավարտել է Կրակովի բարձրագույն երաժշտական դպրոցի դիրիժորական և կոմպոզիցիայի բաժինները, վերջինը՝ Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ: Վիթն ունի նաև իրավաբանական կրթություն՝ 1969 թվականին ավարտել է Կրակովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ս. թ. մարտի 15-ին, ժամը 15:00-ին լրագրողներին հրավիրում են «Օպերա Սյուիթ հոթելի» կոնֆերանսների սրահ՝ մամուլի ասուլիսի /Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 1. Գրողների միության շենքի հարևանությամբ/։ Ասուլիսին կմասնակցեն Էնթընի Վիթը, Արման Պադարյանը /ՀԱՖՆ գլխավոր պրոդյուսեր, փոխտնօրեն/, Լեհաստանի դեսպանության ներկայացուցիչը:

 

 


Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: