ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը». համերգ` Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի մասնակցությամբ
12.03.2018

Ս. թ. մարտի 15-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը` Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի մասնակցությամբ /գեղարվեստական ղեկավար` Լևոն Էսկենյան/:
Ելույթ կունենան` Էմանուել Հովհաննիսյանը /դուդուկ, զուռնա, պկու/, Նորայր Գափոյանը /դուդուկ, բասդուդուկ/, Ավագ Մարգարյանը /փող, զուռնա/, Արմեն Այվազյանը /քամանչա, ծնծղա/, Արամ Նիկողոսյանը /ուդ/, Աստղիկ Սնեցունցը /քանոն/, Վլադիմիր Պապիկյանը /սանթուր, ձայն/, Դավիթ Ավագյանը /թառ/, Մեսրոպ Խալաթյանը /դափ, դհոլ, բուրվառ/, Էդուարդ Հարությունյանը
/թմբուկ, ծնծղա/:
Մասնակցությամբ հանդես կգան նաև Յանա Դարյանը /ալտ/, Մարտին Ուլիխանյանը /կլարնետ/, Տաթևիկ Մովսեսյանը /սոպրանո/, Անդրանիկ Աղաջանյանը /թավջութակ/:

Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Գ. Ի. Գյուրջիևի, Տ. Մանսուրյանի ստեղծագործությունները:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: