ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Իմ աշխարհը» խորագրով ցուցահանդեսը
07.03.2018

Ս. թ. մարտի 10-ին, ժամը 14:00-ին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյան» արվեստի ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը` «Իմ աշխարհը» խորագրով, որի ընթացքում ստուդիայի դասավանդողների կողմից կներկայացվի հաշվետվություն՝ անցած և սպասվող նոր ծրագրերի վերաբերյալ, «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի դիտում /ֆիլմը նկարահանվել է 1965 թվականին, «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան, տեքստի հեղինակ՝ Ի. Էրենբուրգ, երաժշտության հեղինակ՝ Ղ. Սարյան/, ինչպես նաև տեղի կունենա սաների պատվոգրերի հանձնման արարողությունը:

Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. ապրիլի 7-ը:

Մուտքն ազատ է:

«Սարյան» արվեստի ստուդիան հիմնադրվել է 2016 թվականի նոյեմբերին` թանգարանի գիտակրթական ծրագրերի շրջանակում: Այն եզակի արվեստի կենտրոն է, որը գործում է թանգարանի ներսում՝ կազմակերպելով ինտերակտիվ, կրթաճանաչողական և ժամանցային մեթոդներով դասընթացներ: Ստուդիայում կարող են ուսանել 5 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները: Դասավանդման հիմնական ուղղություններն են նկարչություն, արվեստի պատմություն, գոբելեն: Դասընթացները բաղկացած են տեսական և գործնական պարապմունքներից, որոնց շրջանակում կազմակերպվում են այցեր տարաբնույթ թանգարաններ, արվեստի կենտրոններ, ժամանակակից նկարիչների և քանդակագործների արվեստանոցներ, հուշարձաններ և այլն: Դասընթացներն անցկացվում են թեմատիկ փուլերով` շաբաթական մեկ կամ երկու անգամ: Յուրաքանչյուր փուլի տևողությունը 6 ամիս է: Ցանկացողները, տարվա ընթացքում, կարող են միանալ ցանկացած ժամանակ:  

Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: