ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Մեկնարկում է «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագիրը. առաջին միջոցառումը կիրականացնի Երևանի խամաճիկների պետական թատրոնը
06.03.2018

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկում է «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները մեկ ներկայացում կամ համերգ կնվիրեն Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին՝  տոմսերի ամբողջ հասույթն ուղղելով թատրոնի շենքի վերանորոգմանը:
«Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի առաջին միջոցառումը կիրականացնի Երևանի խամաճիկների պետական թատրոնը` ս. թ. մարտի 9-ին, ժամը 17:00-ին, ներկայացնելով` Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» բեմադրությունը:
Բեմադրությունը` Հրանուշ Չիչակյանի: Բեմանկարիչ՝ Հակոբ Հակոբյան: Երաժշտության և երգերի տեքստի հեղինակ՝  Էվա Ոսկանյան:
Թատրոնի գլխավոր ռեժիսոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Էլբակյան:
Տեղեկությունների համար դիմել՝ Երևան, Մաշտոցի 43, հեռ.՝ 010-56-24-50, 055-56-24-50:
Տոմսի արժեքը՝ 1000 դրամ:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: