ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Երևանում կկայանա «Գեղարդավանք վանական համալիրի ժայռափոր կառույցների ամրակայման և ջրահեռացման մեթոդաբանությունը» խորագրով գիտաժողովը
13.02.2018

Ս. թ. փետրվարի 13-16-ը Երևանում կկայանա «Գեղարդավանք վանական համալիրի ժայռափոր կառույցների ամրակայման և ջրահեռացման մեթոդաբանությունը» խորագրով  գիտաժողովը, որն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ ԱԳՆ-ի և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրերի ֆինանսավորմամբ:

Ծրագրի պաշտոնական բացումը տեղի կունենա ս. թ. փետրվարի 14-ին, ժամը 10:00-ին /գրանցումը՝  ժամը 09:30-ից/, «Թուֆենկյան Ավանդական Երևան» hյուրանոցում  (հասցե՝ Հանրապետության փողոց 48):

Ծրագրի հրավիրյալներից՝ Պիետրո Լորիանոն (ԻԿՕՄՕՍ Իտալիայի նախագահ), Դանիելե Սպիցիկինոն (Բնապահպանության և հետազոտությունների բարձրագույն ինստիտուտ, Իտալիա) և Մարիաքրիստինա Ջիամբրունո (Միլանի պոլիտեխնիկական համալսարան, Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոն, Իտալիա) կներկայացնեն իրենց դիտարկումները ժայռափոր կառույցների ամրակայման և ջրահեռացման մեթոդաբանության վերաբերյալ, ինչպես նաև առաջարկությունները Գեղարդի վանական համալիրի մասով:

Խորհրդաժողովին կմասնակցեն ՀՀ մշակույթի, արտաքին գործերի նախարարությունների, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, արվեստի ինստիտուտների և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: