ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2018 թ. փետրվարի 28-ը
11.01.2018

Մրցանակաբաշխությունը կիրականացվի հետևյալ անվանակարգերում.

◆ Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ

◆ Դասական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք)

◆ Դասական ժանրում լավագույն ալբոմ

◆ Լավագույն համերգային ծրագիր  

◆ Լավագույն տեսահոլովակ      

◆ Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ

◆ Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք)  

◆ Ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ   

◆ Լավագույն համերգային ծրագիր  

◆ Լավագույն տեսահոլովակ    

Մասսայական (POP) ժանրում.

◆ Լավագույն երգիչ, երգչուհի  

◆ Լավագույն ռոք խումբ

◆ Լավագույն ջազ խումբ կամ կատարող

◆ Լավագույն ալբոմ

◆ Տարվա հիթ

◆ Լավագույն համերգային ծրագիր  

◆ Լավագույն տեսահոլովակ  

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2017 թ. ընթացքում երաժշտական տարբեր ժանրերում իրականացված ծրագրեր, ստեղծագործող անհատ կատարողներ և խմբեր, ձայնագրման ստուդիաներ, հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ:    

Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես իրավաբանական (պետական և մասնավոր կազմակերպություններ), այնպես էլ ֆիզիկական անձիք (ստեղծագործողներ, կատարողներ, պրոդյուսերներ և այլք):  

Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփեն մրցութային հեղինակավոր հանձնաժողովները:  

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ներկայացված հայտերի հիման վրա: Մրցույթին կմասնակցի այն անվանակարգը, որին ներկայացված է առնվազն երկու հայտ: Հայտը պետք է ներկայացվի համաձայն կից ձևաչափի: Ներկայացված նյութերը հայտատուին չեն վերադարձվելու:  

Մրցանակաբաշխության մասնակցության հայտերն ընդունվում են 2017 թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2018 թ. փետրվարի 28-ը, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն` բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ մշակույթի նախարարությունում (հասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 6-րդ հարկ, 609 սենյակ): Հեռախոսահամար՝ 011 585 196, Էլեկտրոնային հասցե` tsitsernak.award@gmail.com:


Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: