ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսը` Ազգային պատկերասրահում
10.11.2017

Ս. թ. Նոյեմբերի 11-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի քանդակագործ Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսը:

Արա Շիրազը հայ նոր կերպարվեստի ամենավառ ներկայացուցիչներից է։ Նա հայ արձանագործության պատմության մեջ առանձնանում է իր ուրույն մտածելակերպով, նորարարական մոտեցումներով, ժամանակի խորը զգացողությամբ, թեմայի և կերպարների յուրօրինակ ու համարձակ մեկնաբանմամբ:

Հետահայաց ցուցահանդեսը կներկայացնի Արա Շիրազ արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին՝ հզոր արձանագործի ծավալային և ձևակազմական բոլոր փոխակերպումներով, քանդակագործական երկերից մինչև գրաֆիկական թերթերը. շուրջ 90 աշխատանք /հեղինակի ընտանիքի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներից/:

Վարպետի վաղ շրջանի գրաֆիկական աշխատանքները ցուցադրվում են առաջին անգամ, որոնք մեկ այլ տեսանկյունից են լուսաբանում Արա Շիրազի արվեստը:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
moscow-nov-22
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: