ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

ՀԻՇԵՑՈՒՄ. Հայկական բանակի 25-րդ տարեդարձին նվիրված երաժշտական ստեղծագործության մրցույթ. գլխավոր մրցանակը՝ 2,5 միլիոն դրամ
06.10.2017

Հայկական բանակին նվիրված երաժշտական ստեղծագործության մրցույթի հայտերն ընդունելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2017 թ. դեկտեմբերի 1-ը։ ՀՀ պաշտպանության և մշակույթի նախարարությունները մրցույթը հայտարարել են Հայկական բանակի 25-րդ տարեդարձի առիթով։
Մասնակցության համար ընդունվում են երաժշտական ցանկացած ժանրի ստեղծագործություններ, որոնք ունեն խոսք կամ չունեն։ 
Մրցույթին ներկայացված բոլոր ժանրերի երաժշտական ստեղծագործությունները հավակնելու են Գլխավոր մրցանակին՝ 2,5 միլիոն դրամ (ներառյալ՝ խոսքի համար, եթե այդպիսին կա)։
Սահմանվել են նաև առաջին, երկրորդ և երրորդ մրցանակներ, որոնց նույնպես կարող են հավակնել մրցույթին ներկայացված՝ բոլոր ժանրերի ստեղծագործությունները։
◆ Առաջին մրցանակ՝ 1 միլիոն դրամ, 
◆ երկրորդ մրցանակ՝ 500 հազար դրամ, 
◆ երրորդ մրցանակ՝ 300 հազար դրամ։
Կլինեն նաև խրախուսական մրցանակներ։
Մրցութային ստեղծագործությունների ձայնագրությունները կարելի է ներկայացնել նաև դեռևս չգործիքավորված վիճակում։ 
Հայտ- ձայնագրությունները պետք է ուղարկել մինչև 2017 թ. դեկտեմբերի 1-ը՝ էլեկտրոնային փոստով (հասցե՝ yergbanak@mincult.am) կամ էլեկտրոնային կրիչով հանձնել նախարարություն (Վազգեն Սարգսյան, 3, կառ. թիվ 2 մասնաշենք)։ Պետք է նշել հեղինակի անուն-ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, ինչպես նաև՝ որ առաքումը նախատեսված է Բանակին նվիրված երաժշտական ստեղծագործության մրցույթի համար (հասցեատեր՝ նախարարի օգնական Անահիտ Սարգսյան)։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 52 93 07 կամ 093 715 005՝ Անահիտ Սարգսյանին։
Մրցույթի արդյունքը կամփոփվի 2017 թ. դեկտեմբերին։ Գլխավոր մրցանակի, ինչպես նաև առաջին, երկրորդ, երրորդ և խրախուսական մրցանակներին արժանացած ստեղծագործությունները կգործիքավորվեն ՀՀ մշակույթի նախարարության միջոցներով։

Վերադառնալ
apo-oct-20
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: