ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուն` Օպերային թատրոնում
07.09.2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. սեպտեմբերի 14-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուն: Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը» կներկայացվի իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ, որն ուղեկցվելու է Միքելանջելոյի` Սիքստինյան մատուռի որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով:

Հայաստանում առաջին անգամ ներկայացվելիք մեգաշոուն արդեն արժանացել է աշխարհի տասնյակ հազարավոր հանդիսականների բարձր գնահատականին` ցուցադրվելով տարբեր հեղինակավոր բեմերում:

Ներկայացման հատուկ հյուրն է ԱՄՆ-ից ժամանած մեցցո-սոպրանո Էլենի Մաթոսը, ում վստահվել է Հունաստանում Մարիա Կալասի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում կատարել Վերդիի «Ռեքվիեմը»:

Բեմադրությունը և տեսապատկերաշարը՝ Պաոլո Միչիկեի /Իտալիա/:

Դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան, գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան, զգեստների ձևավորող՝ Ալբերտո Սպիացի /Իտալիա/, վիդեո ծրագրավորող՝ Դեյվիդ Բրոկոլի /Իտալիա/: Մենակատարներ՝ Էլենի Մաթոս /մեցցո-սոպրանո, ԱՄՆ/, Մարինե Դեինյան /սոպրանո/, Սարգիս Աղամալյան /տենոր/, Հայկ Տիգրանյան /բաս/:

Ներկայացմանը մասնակցում են` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար` Կոնստանտին Օրբելյան:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
knyazev-sept-27
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: