ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Ակունք» ազգագրական պետական անսամբլը հանդես կգա համերգային բացառիկ ծրագրով
14.07.2017

ՀՀ մշակույթի նախարարության Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի «Ակունք» ազգագրական պետական անսամբլը՝  ս. թ. հուլիսի 19-ին՝ ժամը19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա «Հայոց հնագույն երգերը» խորագիրը կրող համերգով: Անսամբլի գեղարվեստական ղեկավար՝  կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյան:
Համերգին անսամբլը կներկայանա նոր տարազներով և համերգային բացառիկ ծրագրով: Տարազները ստեղծվել են հայկական հին խորհրդանիշերի և գունային համադրությունների սկզբունքով, հիմնականում կիրառված է ուրարտական ոճը: Տարազների և երգերի ոճին համահունչ արվել է բեմական ձևավորում. վարագույրը, նույնպես ուրարտական ոճի է և այդ ժամանակաշջանի պատկերների վերարտադրությամբ:
Համերգային ծրագրում ներառված են հայկական հնագույն և ոգեղեն ստեղծագործություններ: Համերգի ընթացքում առաջին անգամ կհնչեն նաև Կոմիտասի գրառած բացառիկ նմուշներ /Վասպուրականի շրջան/: Երգերը կհնչեն շարաններով, ինչպես որ գործածել է ժողովուրդը։
Լուսանկարը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ
book-fest-nov-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: