ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Մշակութային կանգառ». Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրությունները՝ Դիլիջանում և Իջևանում
14.07.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Դիլիջանի երկրագիտական թանգարանում կկայանա «Դիմանկարը հայ կերպարվեստում» խորագրով ցուցահանդեսը, որը կներկայացնի Հայաստանի ազգային պատկերասրահը:
Ցուցահանդեսում ընդգրկված 15 գեղանկարչական աշխատանքներին Դիլիջանի արվեստասեր հանրությունը կարող է ծանոթանալ հուլիսի 18-ից /բացումը՝  ժամը 15:00-ին/ 10 օր շարունակ:
Կցուցադրվեն Պարուհի Թեփելիկյանի, Արփենիկ Նալբանդյանի, Հակոբ Գրիգորյանի, Վարոս Շահմուրադյանի, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Փարավոն Միրզոյանի, Մկրտիչ Պապոյանի, Վալերիկ Ափինյանի և Արամ Իսաբեկյանի դիմանկարչական ժանրի աշխատանքները:
Նշենք, որ դիլիջանյան ցուցադրությունից հետո ցուցահանդեսը կտեղափոխվի Իջևան, որտեղ հուլիսի 29-ին, կկայանա Հայաստանի ազգային պատկերասրահի հերթական «մշակութային կանգառը»:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 98 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ: 
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
moscow-17-24-nov
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: