ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մարտ ամսվա կինոցուցադրությունները` «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում
14.03.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մեկնարկում են «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» մարտ ամսվա կինոցուցադրությունները.
◆ Մարտի 16-ին, ժամը 14:30-ին, Վարդենիկի մշակույթի տանը կցուցադրվի «Վարդապետի լռությունը» /ռեժիսոր Վիգեն Չալդրանյան/ ֆիլմը,
◆ Մարտի 17-ին, ժամը 14:30-ին, Գավառի Ֆ. Դովլաթյանի անվան մշակույթի պալատում` «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»  ֆիլմը /ռեժիսոր Դավիթ Սաֆարյան/,
◆ Մարտի 22-ին, ժամը 16:00-ին, Ներքին Կարմիրաղբյուրի մշակույթի տանը` «Յարխուշտա» ֆիլմը  /ռեժիսոր Գագիկ Հարությունյան/,
◆ Մարտի 23-ին, ժամը 16:00-ին Բերդի մշակույթի պալատում` «Արմատներ» ֆիլմը /ռեժիսոր Վահե Յան/,
◆ Մարտի 24-ին, ժամը 14:00-ին Իջևանի մշակույթի տանը` «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը /ռեժիսորներ` Արտակ Իգիթյան, Վահան Ստեփանյան/:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում ընդհանուր առմամբ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:
Ազդագրերը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ
pantomime-sept-29
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: