ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Փետրվարի 1-ից ընդունվում են ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած՝ «Ծիծեռնակ» Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հայտերը
27.01.2017

Հայկական երաժշտարվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող անհատների, ստեղծագործական խմբերի գործունեությունն արժևորելու և խրախուսելու, ինչպես նաև 2016 թվականի ընթացքում երաժշտության բնագավառում նշանակալի  նվաճումները հանրության լայն շերտերին ներկայացնելու նպատակով` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2017 թ. մարտի 25-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:  
Մրցանակաբաշխությունը կիրականացվի հետևյալ անվանակարգերում.
◆ Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ
◆ Դասական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող
◆ Դասական ժանրում լավագույն ալբոմ
◆ Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ
◆ Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող
◆ Ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ  

Մասսայական (POP) ժանրում.

◆ Լավագույն երգիչ (ուհի)
◆ Լավագույն ռոք խումբ
◆ Լավագույն ջազ խումբ կամ կատարող
◆ Լավագույն ալբոմ
◆ Տարվա հիթ
◆ Լավագույն համերգային ծրագիր (բոլոր ժանրերում)
◆ Լավագույն տեսահոլովակ (բոլոր ժանրերում)  
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2016 թ. ընթացքում երաժշտական տարբեր ժանրերում իրականացված ծրագրեր, ստեղծագործող անհատ կատարողներ և խմբեր, ձայնագրման ստուդիաներ, հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ: 
Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես իրավաբանական (պետական և մասնավոր կազմակերպություններ), այնպես էլ ֆիզիկական անձիք (ստեղծագործողներ, կատարողներ, պրոդյուսերներ և այլք):
Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփեն մրցութային հեղինակավոր հանձնաժողովները, որոնք նախագահում են` ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը (դասական ժանրում), ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը (ժողովրդական ժանրում) և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը (մասսայական (POP) ժանրում): Մրցանակաբաշխության հաղթողները կարժանանան «Ծիծեռնակ» մրցանակին, որը հեղինակել է Արման Դավթյանը (Նուռ):
Մրցույթի արդյունքները կամփոփվեն ներկայացված հայտերի հիման վրա: Մրցույթին կմասնակցի այն անվանակարգը, որին ներկայացված է առնվազն երկու հայտ: Հայտը պետք է ներկայացվի համաձայն կից ձևաչափի: Ներկայացված նյութերը հայտատուին չեն վերադարձվելու:
Մրցանակաբաշխության մասնակցության հայտերն ընդունվում են 2017 թ. փետրվարի 1-ից 28-ը, ժամը 10:00-ից մինչև 17:00` բացի շաբաթ և կիրակի օրերից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (հասցե` Ամիրյան 26, 3-րդ հարկ, 321 սենյակ):
Տեղեկությունների համար զանգահարել 099-88-21-10, էլեկտրոնային հասցե` tsitsernak.award@gmail.com:
Ամբողջական լուսանկարը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ
dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: