ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա 2015» մրցանակին
14.04.2015

«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» վերապատրաստման ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա 2015» մրցանակին: Հրապարակային հայտարարությունն արվել է այսօր, առաջատար եվրոպական ժառանգության կազմակերպության՝ Եվրոպա Նոստրայի կողմից: «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությունը ներկայացնում է եվրոպական երկրների ակնառու նվաճումները, որոնք չեն մասնակցում ԵՄ-ի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Հայաստանի մրցանակակիր նախագիծը «Եվրոպական Միության մշակութային ժառանգություն» միցանակի արժանացած տարվա մյուս հաղթողների նախագծերի հետ կներկայացվի «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի կունենա ս. թ. հունիսի 11-ին, Օսլոյի (Նորվեգիա) քաղաքապետարանում: Հռչակավոր օպերային երգիչ և Եվրոպա Նոստրայի նախագահ Պլասիդո Դոմինգոն կլինի Եվրոպայի ժառանգության մրցանակաբաշխության արարողության համահաղորդավարը:
Հայաստանում պահպանվող մշակութային ժառանգության նախագիծը հանդի­սանում է ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի Արտաքին գործերի նախարարության, Միլանի Պոլիտեխնիկի և Ճարտարապետության և շինարարության Հայաս­տանի ազգային համալսարանի համատեղ ձեռնարկը: Այն նպատակ ունի խթանել ժառանգության պահպանության, ինչպես նաև գիտելիքի և լավագույն միջազգային փորձի փոխանակումը: Ծրագիրն իրականացվել է 2012-2014 թվականների ընթացքում: Ավելի քան 60 խորհր­դատուներ և փորձագետներ միացել են նախագծին և նպաստել Հայաստանի, Պարս­կաստանի կամ Սիրիայի՝ ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաս­տում­ներին: 56 ուսանող Միլանի Պոլիտեխնիկի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համասարանի (ՃՇՀԱՀ) կողմից իրականացվող 4 մագիստրոսական կուրսերից մեկին ազատ մասնակցության իրավունք է ստացել: Մոտ 150 ուսանողներ, ճարտարապետներ, ինժիներներ, հնագետներ, վերականգնողներ, վարպետներ, թանգարանային մասնագետներ և պետական ​​պաշտոնյաներ մասնակցել են մասնագիտացված գործնական կուրսերին: Ծրագիրը նաև նպաստել է Քոբայրի վանական համալիրի որմնանկարների վերականգման աշխատանքներին, ինչպես նաև Արուճի հնագիտական ​​վայրի ու տաճարի հետազոտությանը` ներառյալ պեղումները, վերականգնման նախագծերը և որմնանկարի պահպանությունը:
2014 թվականի հունիսին` 14 տարբեր երկրների փորձագետների մասնակցությունը ճարտարապետ Թորոս Թորամանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին, ցույց տվեց միջազգային հանրության հետաքրքրվածությունը Հայաստանի ժառանգության նկատմամբ և մեծացրեց իրազեկվածության մակարդակը ներկա և ապագա սերունդների համար ժառանգության պահմանման կարևորության մասին: Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի ներկայացուցիչների ներկայությունը ցույց տվեց, որ մշակույթը և ժառանգությունը կարող են հսկայական դեր ունենալ խա­ղաղության հաստատման գործում:
«Այն, ինչ մեծ տպավորություն է թողել Ժյուրիի վրա, երկու ժողովուրդների արդյունավետ գործընկերության արդյունք է, որոնք, հարևաններ չլինելով, կիսում են իրենց անցյալի փիլիսոփայությունը: Միլանի Պոլիտեխնիկի հավաստմամբ` մոտեցումը բացառապես գիտական և օբյեկտիվ է, և Հայաստանը չէր կարող առանց իտալական տեխնիկական նոր մոտեցումների: Պատասխանատվությունը ընդունելի է, իսկ օգուտները` զգալի, դիվիդենտներ բերող նաև Հայաստանի սահմաններից դուրս, դեպի հայկական սփյուռք»,- հայտարարել է մրցանակաբաշխության ժյուրին:
«Մշակութային ժառանգության պահպանումը, որը հայկական մշակութային ժառանգության հիմքերից մեկն է, ապահովում է քաղաքակրթության զարգացումը: Ես համոզված եմ, որ վարպետության դասընթացներին մասնակցող մասնագետների ունակությունները հարստացել են ժամանակակից գիտելիքներով, և նրանք ձեռք են բերել նոր հմտություններ, որոնք կարող են օգտագործել ազգային մշակութային ժառանգության ուսումնասիրության և պահպանման գործում: Միևնույն ժամանակ, ես հույս ունեմ, որ հայ-իտալական համագործակցության արդյունավետ ավանդույթը մշակութային ժառանգության պահպանության բնագավառում շարունակական կլինի»,- նշել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ծրագրի վերաբերյալ պաշտոնական տեղեկության մանրամասները կարող եք դիտել այստեղ:
Վերադառնալ
golden-apricot-16
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: