ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Նազենի Ղարիբյան



Նազենի Հենրիկի Ղարիբյան

 

 

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

30 սեպտեմբերի, 1965 թվական,  ք. Երևան

 

Կրթություն
1982 թվականին գերազանցությամբ ավարտել է 26 կոմիսարների /այժմ՝ Խրիմյան Հայրիկի/ անվան միջնակարգ դպրոցը  /Ոսկե մեդալ/,

1983-1988 թթ. – Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ /այժմ՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա/,  Արվեստի պատմության և տեսության բաժին,

1984 թ. – Հայաստանի միջնադարյան հնագիտական վայրեր /մասնագիտական-գործնական աշխատանք,

1985 թ. – «Էրմիտաժ» թանգարան /Սանկտ Պետերբուրգ, մասնագիտական-գործնական աշխատանք/,

1986 թ. – Ռուսական թանգարան  /Մոսկվա, մասնագիտական-գործնական աշխատանք/,

1991 թ. - Սիրարփի Տեր Ներսեսյան հիմնադրամի առաջին թոշակառու /Փարիզ/,

1991 թ. – Ալիանս Ֆրանսեզ /Փարիզ/,

1991-93 թթ. - Փարիզի կաթոլիկ ինստիտուտ. «Հին հայերենի» և «Հին վրացերենի» դասընթացներ,

1991-1993 թթ. - Բարձրագույն ուսումնասիրությունների դպրոց  /Փարիզ, Սորբոնի համալսարան, Պատմա-բանասիրական գիտությունների ֆակուլտետ  /խորացված հետազոտությունների որակավորում/,

1994 թ. – «Մամուլ և համերաշխություն» /Փարիզ, լրագրողական մասնագիտացում/

1997-2005  թթ.- Բարձրագույն ուսումնասիրությունների դպրոց /Փարիզ, Սորբոնի համալսարան/, Պատմա-բանասիրական գիտությունների ֆակուլտետ, դոկտորական դպրոց:  

 

Դիպլոմ,  մասնագիտական որակավորում

1988 թ. – «Ֆրանսահայ նկարիչ Ժանսեմ», Մագիստրոսի դիպլոմ /գերազանցությամբ/, Երևան

1991 թ. – Ֆրանսերեն լեզվի հավաստագիր, Փարիզ

1993 թ.–  Հին վրացերենի հավաստագիր /գերազանցությամբ/, Փարիզ

1993 թ. – Հին հայերենի բարձրագույն հավաստագիր /գերազանցությամբ/, Փարիզ

1993 թ. – «Մատենադարանի թ. 2930 Ավետարանը, 1315 թ.»  DEA դիպլոմ,

2005 թ. – «Արվեստը և աստվածաբանությունը Հայաստանում, IV-VII դդ, եկեղեցու՝ որպես աստծո տան ուսումնասիրություն», Դոկտորական դիպլոմ /գերազանցությամբ/:

  • Արվեստի պատմության դոկտոր /Փարիզ, Սորբոնի համալսարան, Բարձրագույն ուսումնասիրությունների դպրոց/
  • Արվեստագիտության դոցենտ,
  • Գրող, հրապարակախոս-վերլուծաբան:

 

Աշխատանքային գործունեություն
1989-91 թթ. Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտ, Արվեստի պատմության և տեսության ամբիոնի լաբորանտ և դասախոս,

1994-96 թթ. – Երևանի Գեղարվեստա-Թատերական ինստիտուտ, արվեստի պատմության դասախոս,

1994 թ. - «Ազգ» օրաթերթ, մշակույթի բաժնի պատասխանատու,

1994-95 թթ. – Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոն, մշակույթի ավագ փորձագետ,

1996-99 թթ. – Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն, մշակույթի ավագ փորձագետ,

1996-1999  թթ. – «Կենտրոն», «Նոր ուղի»  պարբերականների մշակույթի բաժնի պատասխանատու, «Մոլորակ», «Առավոտ» օրաթերթերի թղթակից,

1999 թ. - «Տիգրան Հայրապետյան» ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն,

2003-2005 թթ. – SAIS հրատարակչություն /Փարիզ-Լոնդոն/, Գիտական մատենաշարի պատասխանատու,

2006-2010 թթ. – «Հայկական ժամանակ» օրաթերթ, հեղինակ-հրապարակախոս,

2006-2007 թթ. – «Հայաստանի լույսերը» խորագրով ցուցահանդեսի ղեկավար  /Ֆրանսիա, Կլյունի թանգարան/,

2008-2011 թթ. – ԵՊՀ Եգիպտագիտության կենտրոնի տնօրենի տեղակալ, համեմատական հետազոտությունների ծրագրի ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հայ արվեստի պատմության ամբիոնի» դասախոս,

2009-2010 թթ. – «Դավթի Խաչ» մասնավոր մատուռ /Մուղնի/,  հեղինակ-ճարտարապետ,

2011-2012 թթ. – Հայաստանի ֆրանսիական համալսարանի «Հայ մշակույթի ամբիոն», դասախոս,

2012 թ. – «Հարցուպատասխան» քաղաքակրթական հանդես, հիմնադիր-խմբագիր,

2012 թ. – Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող,

2012 թ. - ՀԳՊԱ Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի դոցենտ, /«Համեմատական արվեստաբանություն», «Վերածննդի արվեստի առանձնահատկությունները», «Հետազոտության հիմունքներ եւ ստեղծագործության վերլուծություն», «Հետազոտության գործնական դասընթաց», «Հայագիտության ներածություն» առարկաների դասախոս/,

2013-2014 թթ. – ՀԳՊԱ Արվեստի պատմության և տեսության ամբիոն, վարիչի տեղակալ,

2014 -2018 թթ.- ՀԳՊԱ հետազոտական կենտրոն, հիմնադիր տնօրեն,

2014-2017 թթ. - «Տեմպուս» միջազգային ծրագրի շրջանակում «Վերիտաս» բուհական կրթության երրորդ՝ հետազոտական աստիճանի բարեփոխման նախագծի մասնակից՝ կերպարվեստի և արվեստաբանության գծով։

2014 թ.– Մայր աթոռ Սբ Էջմիածնի Գևորգյան ճեմարան՝ «Քրիստոնեական արվեստի աստվածաբանություն» և «Հետազոտության մեթոդներ» առարկաների դասախոս,

2015 թ. – «Հայաստան. Եղեռնից մինչև մշակութային Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսի համահեղինակ և ղեկավար  /Լիվորնո, Իտալիա/,

2016-18 թթ. – Սեմինարների և դասախոսությունների շարք՝ Բոլոնիայի, Վենետիկի, Լուվեյնի, Վիտերբոյի համալսարաններում:

 

Այլ տվյալներ


Անդամակցություն 

  • Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերության /AIEA/ ղեկավար կոմիտեի անդամ,
  • Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ, 
  • Բոլոնիայի համալսարանի «Պատմության, մշակույթի և քաղաքակրթությունների ֆակուլտետի» խմբագրական խորհրդի անդամ, 
  • Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գիտական խորհրդի և «Տարեգրքի» խմբագրական խորհրդի անդամ: 

 

Գիտական նորարարություն

«Կիրառական եկեղեցաբանություն»՝  նոր մեթոդ եկեղեցու շինության ուսումնասիրության համար,

  • Քրիստոսի խաչելության իրական վայրի մասին գիտական փաստարկված նոր վարկած,
  • Երուսաղեմի սրբազան հատակագծի կիրառումը միջնադարյան Հայաստանում և Վրաստանում, երուսաղեմյան ավանդույթների սրբագործումը Կովկասի քրիստոնեական մշակույթներում:

 

Լեզուների իմացություն

  • Հայերեն /արևելահայերեն, արևմտահայերեն/,
  • Դասական հայերեն /գրաբար/,
  • Ֆրանսերեն,
  • Իտալերեն,
  • Անգլերեն,
  • Ռուսերեն,
  • Լատիներենի և հին վրացերենի տարրական իմացություն:

 

Հրապարակումներ 

  • Չորս մենագրություն /երկուսը համահեղինակությամբ, մեկը ֆրանսերենով/,
  • 30 գիտական հոդված,
  • Ավելի քան 100 հրապարակախոսական հոդվածներ,
  • Պատմվածք,
  • Մասնագիտական և գեղարվեստական թարգմանություններ ֆրանսերենից և իտալերենից:

 

    

Այլ ստեղծագործական աշխատանքներ 

  • 2 վավերագրական ֆիլմի հեղինակ,
  • 1 մատուռի ճարտարապետական մտահղացման և իրագործման հեղինակ:

 

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

Կոնտակտային տվյալներ

հեռ.`(+374) 011-52-68-69

n.garibian@mincult.am

 


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: