ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Երաժշտարվեստ

Երաժշտարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական խնդիրներն են՝

◆ ստեղծագործական պետական պատվերով համերգային ծրագրերի ստեղծումը,

◆ մրցութային եղանակով հասարակական պահանջ ներկայացնող ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունների ձեռքբերումը,

◆ազգային երաժշտարվեստը միջազգային հանրությանը ներկայացնելը,

◆շուկայական հարաբերություններում երիտասարդ ստեղծագործողների և երաժիշտ կատարողների մրցունակության ապահովումը,

◆համերգային կազմակերպությունների հյուրախաղային գործունեության ապահովումը,

◆երաժշտական դպրոցներում անվճար ուսուցման պետական պատվերի ճկուն համակարգի ներդրումը՝ համապատասխան երաժշտական գործիքների ձեռքբերման ապահովմամբ,

◆միջին և բարձրագույն մասնագիտական կրթական հաստատություններում ժողովրդական և փողային նվագարանների գծով պետական անվճար տեղերի ավելացումը,

◆միջազգային մրցույթների և փառատոների մասնակցության աջակցմամբ տաղանդավոր երաժիշտների խրախուսումը,

◆երաժշտական գործիքներ վերանորոգողների վերապատրաստման կազմակերպումը։

 

Երաժշտարվեստի կրթօջախներն են երաժշտական և արվեստի դպրոցները, Չայկովսկու անվան մասնագիտական դպրոցը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և նրա՝ Գյումրու մասնաճյուղը։

Վերջին տարիներին ստեղծվել են նոր երաժշտական կազմակերպություններ՝ նոր հիմքերի վրա, ինչպիսիք են Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբը (հիմնադրված 2006 թ.), Մենակատարների անսամբլը (հիմնադրված 2008 թ.), իսկ 2007 թվականից պետական աջակցություն ցուցաբերվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի կամերային երգչախումբի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի «Արամ Խաչատրյան» քառյակի գործունեությանը։

Ներկայումս Հանրապետությունում գործում են 30 երաժշտական։

Երաժշտարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականության իրականացմամբ ձևավորվում է հայ երաժշտական մշակույթի տիպական հատկանիշները, հաստատվում ինքնուրույն չափորոշիչներ և չափանիշներ ազգային և հասարակական ինքնագիտակցության մեջ՝ կարևորելով այլ մշակույթների հետ շփման պայմաններում հայ մշակույթը ներկայացնելու դերը, ինչը միշտ վերապահված է եղել մշակույթի ազգային-ավանդական շերտերին և դրանց վրա ձևավորված դասական արվեստին:

2002 թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ մշակվեց և կյանքի կոչվեց ազգային արվեստի ավանդույթների պահպանմանը, արվեստի ճյուղերի ու ժանրերի զարգացմանը խթանելուն, համերգային կազմակերպությունների երկացանկերը նոր համերգային ծրագրերով համալրելուն նպատակաուղղված ծրագրերը: Ստեղծվեցին հավասար պայմաններ` ստեղծագործական պետական պատվերով նոր համերգային ծրագրերի իրականացման, մրցութային եղանակով հասարակական պահանջ ներկայացնող երաժշտական ստեղծագործությունների ձեռքբերման, հյուրախաղային գործունեության համար։

Նախարարության տարեկան և միջնաժամկետ ծախսային ծրագրերով աջակցություն է ցուցաբերվում ժամանակակից, դասական, ժողովրդական երաժշտարվեստի տեսակների զարգացմանը, տաղանդավոր երաժիշտների միջազգային մրցույթների և փառատոնների մասնակցությանը, վերանայվում են հազվագյուտ աղեղնավոր նվագարանների պետական հավաքածուի նվագարանների ապահովագրական արժեքները, ձեռք են բերվում ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ, մշակվում և իրականացվում են պետական աջակցության դրամաշնորհային, երաժշտական արվեստի կազմակերպությունները ժամանակակից սարքավորումներով հագեցման համալիր ծրագրեր։

Նախարարությունն իրականացնում է ազգային երաժշտարվեստի ավանդույթների պահպանմանը, երաժշտարվեստի ճյուղերի ու ժանրերի զարգացմանը խթանելուն, երաժշտական կազմակերպություն-ների երկացանկերը համալրելուն նպատակաուղղված «Երաժշտարվեստի աջակցում՝ երաժշտական ստեղծագործությունների գնման միջոցով», «Երաժշտարվեստի աջակցում՝ ստեղծագործական պատվերների միջոցով», «Աջակցություն՝ միջազգային երաժշտական մրցույթներին և փառատոներին», «Աջակցություն՝ հանրապետական երաժշտական մրցույթներին և փառատոներին» ծրագրերը։

Աջակցություն է ցուցաբերվելու Հայ հոգևոր երաժշտության կենտրոնին՝ Հոգևոր երաժշտության II համերգաշարի ստեղծման համար, Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթին՝ հայկական հնագույն հեքիաթների և առակների թեմաներով գրված Ս. Բաբաթորոսյանի մինի օպերաների կատարման համար, «Հովեր» կամերային երգչախմբին՝ Ա. Ազիզյանի «Ճանապարհորդություն» ստեղծագործության կատարման համար։

Իրականացվելու են նաև Ա. Խաչատրյանի անվան IV միջազգային մրցույթը, «Առնո Բաբաջանյան» երգի միջազգային I փառատոնը, Գ. Գասպարյանի անվան «Հայաստանի սոխակ» վոկալիստների, Սաքսաֆոնահարների հանրապետական I մրցույթները, «Ազգային պատկերասրահ», «XXI դարի հեռանկարներ» և Հայ դասական երաժշտության, Ժամանակակից կամերային երաժշտության II, «Վերածնունդ» երաժիշտ կատարողների հանրապետական II, «Ոսկե կիթառ» հեղինակային երգի III, Գ. Թալալյանի անվան թավջութակահարների I, «Երազ իմ երկիր» ռազմահայրենասիրական երգի փառատոները, Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող «Վարդատոն»։

tagharan-june-30
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: