ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Նախարարություն

Հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասն է և երկրի այցեքարտը աշխարհում։ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մշակութային քաղաքականության նպատակը ոչ միայն այդ ժառանգության պահպանումն է, այլև նոր արժեքների ստեղծումը, զարգացումը և հանրահռչակումը։ Այդ գործընթացը առավել հրապարակային և թափանցիկ դարձնելու համար վաղուց էր հասունացել նախարարության պաշտոնական ինտերնետային էջը արդիականացնելու պահանջը, ինչն էլ կյանքի կոչեց ՀՀ մշակույթի նախարարությունը։ Մեր նոր կայքը կտեղեկացնի Ձեզ ՀՀ կառավարության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության և դրա շրջանակներում առաջադրված ծրագրերի զարգացումների մասին։ Հնարավորություն կունենաք ոչ միայն մասնակցել ռազմավարական կարևորագույն փաստաթղթերի քննարկմանը, այլև դրանց իրականացման գործընթացներին։ ՀՀ մշակույթի նախարարության կայքի միջոցով և’  հայաստանաբնակները, և’ օտարերկրացիները պատկերացում կկազմեն մեր դարավոր մշակույթի, ժամանակակից արվեստի զարգացումների, ինչպես նաև մշակութային տարաբնույթ իրադարձությունների ու ծրագրերի մասին։ Էջի կառավարումն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը և ենթակա է ամենօրյա թարմացման ու համալրման։


ՀՀ մշակույթի նախարարությունը ողջունում է մեր ինտերնետային էջի բոլոր այցելուներին և պատրաստակամ է ընդունել ու քննարկել էջի հետ կապված բոլոր դիտողություններն ու առաջարկությունները։ 

 


Հասմիկ Պողոսյան
ՀՀ մշակույթի նախարար

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3: