ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
kamerayin-march-22
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային արժեքների պահպանություն և օգտագործում

Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանու­թյանը նպաստելու, մշակութային արժեքների արտահանումը, ներմուծումը կար­գա­վորելու, մշա­­­կու­թային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը և այդ արժեքների նկատ­­մամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխարգելելու ու կան­­­խելու նպատա­կով` ՀՀ կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 501 որոշմամբ ՀՀ մշակույթի նա­խարարության համակարգում ստեղծվեց մշակութային ար­ժեք­ների պահ­պա­նության վարչություն: Այն ՀՀ կառավարության 2002 թվականի մար­տի 6-ի N 202 որոշմամբ վերակազմավորվեց ՀՀ մշակույթի նախարարության աշխա­տա­կազմի առանձ­նացված ստորաբաժանման` մշակութային արժեքների պահպանու­թյան գոր­ծակալության: Վերոհիշյալ գործընթացների ապահովումը բխում է <<Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սե­փա­կանության իրավունքի փոխանցման արգելմանն և կանխմանն ուղղված միջո­ցա­ռումների մասին>> Փարիզի կոնվենցիայի պահանջներից:

Ոլորտի քաղաքականության հիմնական խնդիրներն իրականացնելու նպատա­կով գործակա­լու­թյունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է Հայաս­տանի Հանրա­պետության մշակութային ժառան­գու­թյան առանձ­նակի արժեքավոր մշա­կու­թային ար­ժեք­­ների ցան­կի ստեղծումն ու հա­մալրումը, մշա­կութային ար­ժեք­ների պահ­պա­նական ցուցակի ստեղծումը, տալիս է մշակութային արժեքների արտահանման կամ ժա­մանակավոր արտահանման իրա­վունքի վկայագիր և նվագարանի վկայական, հետևում պահ­պա­նական ցուցա­կում գրանցված կամ գրանցման են­թակա մշակութային արժեքների շար­ժին, ձեռնար­կում է այդ արժեքների նկատմամբ սե­փա­կանության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխար­գելե­լու և կանխելու, իսկ այդ իրավունքի անօրինական փո­խան­ց­ման դեպքե­րում` սեփա­կա­նա­տերերի իրավունք­ները վերա­կանգ­նե­լու և այլ միջոցառում­ներ:

Վերոհիշյալ գործառույթներն իրականացնելիս գործա­կա­­լությունն առաջնորդվում է <<Մշակու­թա­­յին արժեքների արտահանման և ներմուծման մասին>> ՀՀ օրեն­քի և այլ իրավական ակտերի դրույթներով, որոնցում հաշվի են առնված <<Մշակութային ար­ժեք­ների ապօրինի ներմուծման, արտա­հանման և սեփա­կա­նու­թյան իրավունքի փոխ­անց­ման արգելմանն և կանխմանն ուղղված միջո­ցառում­ների մասին>>, <<Զինված հա­կա­մարտությունների ժամանակ մշա­կութային արժեքների պաշտ­­­պա­նության մասին>> և <<Եվրոպական մշակութային կոնվեն­ցիա>>­-ների պահանջ­ները:

<<Մշակու­թա­­յին արժեքների արտահանման և ներմուծման մասին>> ՀՀ օրեն­քի 8-րդ հոդ­վածի 1-ին մասի 4.2-րդ կետի պահանջն ապահովելու նպատակով ՀՀ կա­ռա­վա­րության 2005 թվա­կանի հոկտեմ­բե­րի 13-ի N 1643-Ն որոշմամբ սահմանվել է Հա­յաս­տանի Հանրա­պե­տության մշակութա­յին ժառան­գության առանձնակի արժե­քա­վոր մշա­կութային արժեք­ների ցանկը, որոնց արտահա­նումը և ժամանակավոր արտա­հանումը ՀՀ տարածքից արգելվում է: Դրանք այն արժեքներն են, որոնք բնութագրվում են ՀՀ մշակույթի և երի­տա­սարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոս­տոսի 30-ի N 428-Ա հրա­մանով հաստատ­ված սկզբունքներով:

Հայոց մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման, հանրա­հռչակման և ուսումնա­սի­րու­թյան գործընթացներն առավել արդ­յունավետ կազմա­կերպե­լու նպատակով գործակալությունը ստեղծում է մշակութային արժեք­ների տվյալների շտե­մարան: Այն ներառելու է Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի, ինչ­պես նաև մշա­կութային արժեքների պահպանական ցուցակի չափորոշիչներին հա­մա­­պատաս­խա­նող գրա­դարանային և արխիվային հավաքածուների, տարբեր մար­մին­ներին և կազմա­կեր­պու­թյուններին որպես գույք ամրացված պետական սեփակա­նու­թյուն հանդիսացող մշակութային արժեքների և պետական սեփա­կանություն չհանդիսա­ցող` նման մշակութային արժեքների վերաբերյալ կամավորության սկզբունքով տրա­մա­դրված տեղեկատվությունը: Շտեմարանի տվյալների հիման վրա գործակալությունը կազմելու է Հայաս­տա­նի Հանրապետության մշակու­թային արժեքների պահպանական ցուցակը: Այն պե­տա­կան պահոցներում գրանցված, ինչպես նաև պետական սեփա­կանություն չհամար­վող և ոչ պետական պահոցներում պետու­թյան կողմից պահպանվող մշակութային ար­ժեք­ների ռեգիստրն է: Ցուցակի` պե­տական սեփականություն համար­վող մշակութային արժեքների գրան­ցումն իրա­կա­­նաց­վում է ՀՀ մշակույթի նա­խա­րարի 2010 թվականի ապրիլի 1-ի N 140-Ա հրա­մանով հաս­տատ­ված կարգով` դրանք մշտա­պես պահպանող կազմակերպությունների կողմից: Պահոցներում գրանցված ար­ժեք­նե­րի նախատեսված բնութագրիչների թվայնաց­ված տվյալ­ները փոխ­անց­­վում են գոր­ծա­կա­լություն` վերոհիշյալ ցուցակում ներառելու համար: <<Մշակու­թա­յին արժեք­նե­րի արտահանման և ներմուծման մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդ­վածի 1-ին մասի 4.3-րդ կե­տի համաձայն գործակալությունը հիշյալ ցուցակում կամավորության սկզբունքով գրան­ցում է պե­տա­կան սեփականություն չհամարվող մշա­կութային արժեք­ները` սե­փա­կանա­տերերի ներկա­յացրած հայտերի հիման վրա: ՀՀ բոլոր իրավա­բա­նական և ֆիզիկական ան­ձինք կարող են իրենց սե­փականությունը հանդիսացող մշա­կու­թային ար­ժեքները գրան­ցել այդ ցուցակում: Գրանցումը կատարվում է, եթե առար­կան բնու­թագրվում է ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 19–ի N 631-Ն որոշ­մամբ սահմանված չափորոշիչ­նե­րից որևէ մեկով: Հիշյալ ցու­ցակում մշակութային ար­ժեքը գրանցվում և այդ մասին հայ­տատուին տեղեկանք է տրվում ՀՀ մշա­կույ­թի նախարարի 2007 թ. նոյեմ­բերի 9-ի N 666-Ա և 2010 թ. սեպ­տեմ­բերի 14-ի N 602-Ն հրա­­մաններով հաս­տատված պահանջ­ներով ու կարգերով:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական ան­ձանց սեփականությունը համարվող նվագարանների ժամանակավոր արտահանման դեպքերում, թույլտվության գործընթացը դյուրացնելու, նախա­տես­ված ձևակերպումները ժամանակավոր արտահանման յուրա­քանչյուր դեպքի համար չկրկնելու և հիշյալ ան­ձանց սեփականության իրա­վունքն արտ­երկրում պաշտպա­նելու նկատառ­մամբ, այդ անձանց ցանկու­թյամբ գոր­ծակալությունը տալիս է 5 տարի ժամկետով նվա­գարանի վկա­­­յական` ՀՀ կառավարության 2005 թվա­կանի հունիսի 23-ի N 981-Ն որոշ­ման և ՀՀ մշա­կույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2006 թ. հոկտեմ­բերի 25-ի N 426-Ն հրա­մանի պահանջների համաձայն:

Հայաստանի մշակութային ժառանգությունը աշխարհի տարբեր երկրներում ներ­կա­յաց­նելու, ինչպես նաև հետազոտման, վերականգնման, համեր­գային գործու­նեու­թյան և ուսումնառության նպատակներով գոր­ծակալությունն իրականաց­նում է Հայաս­տա­նի Հանրապետության մշակու­թային արժեքների պահպանական ցուցակում ներառ­ված արժեքների ժամանակավոր արտա­հան­ման իրավունքի ձևակերպում, իսկ վերա­դարձից հետո` դրանց իսկության ստուգում-ար­ձանագրում` <<Մշակու­թա­յին արժեքների արտահանման և ներմուծման մասին>> ՀՀ օրեն­քի և ՀՀ մշակույթի և երիտասար­դու­թյան հարցերի նախարարի 2005 թ. հուլիսի 25-ի N 348-Ն հրա­մանի դրույթների համա­ձայն:  Ընդ որում` պետա­կան սեփականություն համարվող մշակութային ար­ժեք­­ները ՀՀ օրենս­դրության համա­ձայն թույլատրվում են ար­տա­հանել միայն ժամանակավորապես` ցու­ցահան­դես­ներ կազ­մակերպելու, վերականգնման աշխա­տանք­ներ և գիտական հե­տա­­զոտու­թյուն­ներ կա­տա­րելու, թատերական և համեր­գային  գործունեության նպատա­կով` <<Տուր­­քի մա­սին>> ՀՀ օրենքով սահմանված տուրքային արտոնությամբ:

Գործող օրենսդրության և իրավական ակտերի համաձայն Հայաստանի Հանրա­պետության տարածքից յուրաքանչյուր ոք կարող է արտահանել կամ ժամանակավոր ար­տահանել իր սեփակա­նու­թյունը համարվող մշակութային իրերը` մշակու­թային ար­ժեք­ները արտահան­ման կամ ժամանա­կա­վոր ար­տա­հանման իրավունքի վկայագրով, որի համար գանձվում է պետական տուրք ՀՀ կառավարության 2005 թվա­կանի հունիսի 23-ի N 981-Ն, 2005 թ. օգոստոսի 25-ի N 1348-Ն  որոշումների և <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի դրույթների համաձայն, և մշա­կու­թային նշանակության առար­կա­­ները` համապատասխան թույլտվությամբ կամ պար­զեց­ված կարգով` <<Մշա­կու­թա­յին ար­ժեքների արտահանման և ներմուծման մա­սին>> ՀՀ օրենք­ի, <<ՀՀ մաքսային օրենս­գրքի>>, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նա­խա­րարի 2005 թ. նոյեմբերի 10-ի N 538-Ն և ՀՀ մշակույթի նա­խա­րարի 2012 թ. հունվարի 26-ի N 16-Ա հրամանների պա­հանջների համա­ձայն:

Մշակութային արժեքների ներմուծումն իրականացվում է <<ՀՀ մաքսային օրենս­գրքով>> սահմանված կարգով, իսկ դրանց ժամանակավոր ներմուծումը` <<ՀՀ մաք­սային օրենսգրքով>>, ՀՀ կառավարության 2001 թ. մարտի 27-ի N 239, 2006 թ. հունի­սի 1-ի N 827-Ն որոշ­ումների, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թ. մայիսի 31-ի N 287-Ն հրամանով և ՀՀ մշակույթի նախարարի 2011 թ. փետրվարի 21-ի N 42-Ն և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թ. փետրվարի 28-ի N 72-Ն համատեղ հրամանով սահ­ման­ված պահանջներով ու կարգերով:

Գործակալությունն ապահովում է բռնագրավված, հօգուտ պետության տիրա­զուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած մշակութային ար­ժեքները պետական պահոցների մշտական պահպանությանը հանձնելու գործ­ընթացը` ՀՀ կառավարության 2010 թ. փետրվարի 2–ի N 146-Ն որոշ­մամբ և ՀՀ մշա­կույ­թի նա­խա­­րարի 2010 թ. հոկտեմ­բերի 14-ի N 683-Ա հրա­­մանով հաստատված կարգերով:

Գործակալությունն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության <<Հազվա­­գյուտ աղեղնավոր նվագարանների պե­տա­կան հավաքածուի>> վարձակալության տրա­մա­դրման գործընթացը`  ՀՀ մշակույթի նախարարի 2009 թ. հուլիսի 23-ի <<Հազ­վա­­գյուտ աղեղնավոր նվագարանների պե­տա­կան հավաքածուի նվա­­գարան­ների օգտա­գոր­ծումը կանոնակարգելու մասին>> N 431-Ա  հրամանով նախատեսված կարգով:

<<Մշակութային ար­ժեք­ների արտահանման և ներմուծման մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` արտահանվող և ժամանակավոր արտահանվող մշակու­թային իրերը (բացառությամբ 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի), ենթակա են փորձաքննության: Այն իրականացնում են ՀՀ մշակույթի նախարարության կողմից հավատարմագրված փորձագետները` ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 12-ի N 630-Ն որոշ­ման պահանջների համաձայն: Գործող կարգի համաձայն` փորձագետի վկայագիր ստացած անձը կարող է իրակա­նացնել հավատարմագրված փորձա­քննու­թյան ոլորտին (ոլորտներին) վերա­բե­րող նյութերի փորձաքննություն` թե՛ որպես անհատ ձեռնարկատեր, թե՛ կանոնա­դրու­թյամբ նման գործունեություն իրականացնելու իրավա­սություն ունեցող իրավաբա­նա­կան անձի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով:

Փորձա­գետների հավատարմագրման գործընթացն ապահովում է գործակա­լու­թյունը` ՀՀ կա­ռա­վարության 2011 թ. սեպտեմ­բե­րի 15-ի N 1471-Ն որոշ­ման և ՀՀ մշա­կույ­թի նախարարի 2012 թվականի հունվարի 11-ի N 03-Ն ու N 04-Ա հրամանների պա­հանջ­ների համաձայն: Մշակութային արժեքների հավատարմագրված փորձագետների ցուցակն ու անհրա­ժեշտ տեղեկույթը տեղադրվելու է նախարարության պաշտոնական կայքում:              

Գործակալությունը սերտորեն համագործակցում է համապատասխան իրա­վա­պահ մարմինների հետ` մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմու­ծումը կանխարգելելու, նման դեպքերում այդ արժեքների սեփականատերերի իրա­վունք­ները վերականգնելու և այլ նպատակներով:<<Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն գործակալությունն իրականացնում է նաև այլ երկրներում գտնվող ազգային մշակութային արժեքների հայտնաբերման և հաշվառման գործընթաց` մեր մշակութային ժառանգության պատկերի ամբողջացման, դրա հետա­գա ուսումնասիրության, օգտագործ­ման և պահպա­նու­թյան նպա­տակով: Այդ գործ­ընթացներն արդյունավետ ու նպատակային իրականացնելու նկա­տառումով` գոր­ծա­կա­լու­թյունը 2007 թվականից նախաձեռնել է այլ պետությունների թանգարան­ներում, պատկերա­սրահ­ներում, կոլեկցիոներների և այլ իրավաբանական ու ֆիզիկական ան­ձանց հավա­քածուներում առկա մեր մշակութային ժառանգությանը պատ­կանող պա­տ­մական, հնա­գիտական, գեղարվեստական, ազգա­գրական, գրական և այլ արժեքների հայտ­նա­բեր­ման ու էլեկտրոնային հաշվառման գործընթացը: Նախա­տեսվում է դրանք նույնպես ներ­առել մեր մշակութային արժեքների տեղեկատվական շտեմարանում` լիար­ժեք հիմքեր ու նախադրյալներ ստեղծելով հայ ժողովրդի մշա­կու­թային շարժական ժա­ռան­գության պատկերի ամբողջականացման և հետագա ուսում­նասիրության համար:
drive-fest-24-26-march
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: