ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Տառարվեստ

Հայկական տառատեսակները հանդիսանում են ազգային մշակութային ժառանգության անկապտելի մասը: Տառարվեստի բնագավառում դարեր շարունակ ստեղծվել և կիրառվել են գրչագիր և տպագիր տառային համալիրներ,վիմագիր արձանագրություններ, որոնք ներկայացնում մեծ մշակութային արժեք, և որոնց թվայնացումը և պահպանումը առաջնային խնդիրներից է դարձել (տպագրական տառերի գործածությունից դուրս գալուց հետո ավանդական շատ տառատեսակներ մոռացության մատնվեցին):

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակ մշակվեցին նոր տառատեսակներ, որոնք մեծամասամբ չեն համապատասխանում հայկական ավանդական տառապատկերիներին, տառատեսակների համալիրները (գարնիտուր) խիստ թերի են և չեն ներառում հայերեն պարտադիր բոլոր գրանշանները, չեն հաստատվել մշակման և կիրառման պետական չափորոշիչները: Քիչ են ստեղծվել «Յունիկոդ» համակարգում կիրառվող տառատեսակներ, որոնք խնդիրներ են առաջացնում համացանցում ստեղծվող կայքերի և էլեկտրոնային փոստի օգտագործման ժամանակ (հայերեն հաղորդակցման ժամանակ մինչև հիմա կիրառվում են անգլերեն տառատեսակները):

Տառարվեստի ոլորտում մշակութային քաղաքականության խնդիրները և նպատակները արտացոլված են Հայկական տառարվեստի պահպանման եւ զարգացման մշակութային հայեցակետում:

Ելնելով վորոնշյալ խնդիրներից ՀՀ մշակույթի նախարարության կողմից մշակվել և 2007 թ. պետական բյուջեով հաստատվել է «Հայկական համակարգչային տառատեսակների մշակման, ներդրման և դրանց կիրառումը կանոնակարգելու պետական ծրագիրը»: Ծրագրի հիմնական նպատակներն են թվայնացման միջոցով պահպանել արդեն գոյություն ունեցող հայկական տառատեսակները, նոր տեխնիկական պահանջներին համապատասխան («Յունիկոդ» համակարգով) մշակել և ներդնել նոր հայկական համակրգչային տառատեսակներ, զարգացնել հայկական տառարվեստը, մշակել և հաստատել տառատեսակների մշակման և ներդրման պետական չափորոշիչներ, մշակույթի ոլորտում իրականացնել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը, համագործակցել միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ` հայկական տառատեսակները համացանցում տեղակայելու նպատակով:

2007 թ. «Հայկական համակարգչային տառատեսակների մշակման, ներդրման և դրանց կիրառումը կանոնակարգելու պետական ծրագրի կատարման շրջանակներում ՀՀ ազգային գրապալատում ստեղծվեց» Հայկական տառատեսակների պահպանման և մշակման բաժին», որը հիմնականում իրականացնում է հետևյալ խնդիրները`

ա. թվայնացման միջոցով պահպանել և դասակարգել նախկինում ստեղծված տպագրական տառատեսակները.

բ. մշակել և ներդնել նոր համակարգչային տառատեսակներ.

գ. մշակել տառատեսակների նախագծման և կիրառման չափորոշիչներ.

դ. իրականացնել համագործակցություն համապատասխան կազմակերպությունների հետ Հայաստանում և արտերկրում:

Գործնականում Հայկական տառատեսակների պահպանման և մշակման բաժնի կողմից արդեն իրկանացվում են մի շարք ծրագրեր:

«Windows» օպերացիոն համակարգում հայկական տառատեսակների ներդրման և համագործակցության այլ ծրագրերի իրականացման նպատակով այժմ նախնական բանակցություններ են վարվում «Microsoft» ընկերության Հայաստանյան ներկայացուցչության հետ, 2008 թ. հունիսի 21-27-ը Երևանում կազմակերպվելու է «Գրանշան-2008» տառատեսակների առաջին միջազգային մրցույթը, որի կազմակերպման աշխատանքները ավարտական փուլում են: Մրցույթի նպատակն է նպաստել.

1. տառարվեստի զարգացմանը, հայկական տասարվեստի նոր ու ավանդական ձևերի մշակմանը ու միջազգային ճանաչմանը.

2. տառաստեղծների հեղինակային իրավունքների պահպանմանը.

3. հայ և այլազգի տառաստեղծների համագործակցությանն ու մշակութային կապերի ամրապնդմանը.

4. ավանդական տառատեսակների թվայնացմանը և նոր տառատեսակների նախագծմանը.

5. ՅՈՒՆԻԿՈԴ համակարգի համար մշակված լավագույն հայկական տառատեսակի բացահայտմանը:

Մրցույթի արդյունքում հաղթած տառատեսակները կներդրվեն ընդհանուր կիրառության:

2008թ. հուլիսի 5-12-ը ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովի կողմից լեզուների տարի հռչակելու` «Լեզուների միասնական բազմազանության ապահովման» ծրագրի շրջանակներում, Անգլիայի Լինքոլն քաղաքում կբացվի «Հայկական տառարվեստն այսօր» հայկական տառարվեստի և տպագրության միջազգային ցուցահանդեսը, որին Լինքոլնի համալսարանի հրավերով կմասնակցեն հայ տառաստեղծներն ու ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին կներկայացվեն նաև «Գրանշան-2008» մրցույթում հաղթած հեղինակների տառատեսակները:

Մշակվել և Ստանդարտների ազգային ինստիտուտի հաստատմանն ու գրանցմանն է ներկայացվել հայկական համակարգչային տառատեսակների ստանդարտը: Հայկական համակարգչային տառատեսակների ստանդարտի սահմանմամբ ակնկալվում է համակարգչային տառատեսակների անհրաժեշտ լրակազմի, կիրառման ոլորտների, հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրների կանոնակարգում, գրահրատարակչության (հատկապես մանկական գրականության, դասագրքերի, հատուկ գրականության) և պետական պաշտոնական պարտադիր կիրառման ոլորտներում համակարգչային տառատեսակների սահմանում:

ՀՀ մշակույթի նախարարության անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ իրականցվել են հայ մշակույթին նվիրված մի շարք էլեկտրոնային հրատարակումներ («Մաշտոցյան գրերի գյուտի 1600 ամյակի հոբելյանական միջոցառումներ», «Արամ Խաչատրյան, կյանքը և գործունեությունը», «Կոմիտաս,պատարագ», Հայոց ցեղասպանության 90-ամյակ» և այլն): Նախարարությունը աջակացել և մասնակցել է նաև տառարվեստին նվիրված մի քանի մրցույթների, միջոցառումների (մասնավորապես, շատ սերտ համագործակցություն ունենք «ite»` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմնադրամի, «Զանգակ-97» հրատարակչության, Հայաստանի տառաստեղծների միության և այլ նմանատիպ կազմակերպությունների հետ): Այլ գերատեսչությունների հետ տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ, ուր քննարկվել են բնագավառի վերաբերյալ հիմնախնդիրներ:

Մենք ապագայում էլ պատրաստ ենք շարունակել համագործակցությունը բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ, որով ակնկալում ենք, որ կապահովվի հայկական տառարվեստի պահպանությունը, զարգացումը և փոխանցումը սերունդներին:

selection-sept-5-29
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: