ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Արայիկ Խզմալյան

 

 

ԱՐԱՅԻԿ ԷԴԻԿԻ ԽԶՄԱԼՅԱՆ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Կենսագրական տվյալներ 

 Ծնվել է 1980 թվականի հունվարի 21-ին, ք. Վանաձորում

Կրթություն

1997-2001 թթ.- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
2001-2004 թթ.- ՀՀ ԳԱԱ  Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրա

Գիտական աստիճան- արվեստագիտության թեկնածու, հեղինակ է գիտական աշխատության և տասնյակ հոդվածների:

Աշխատանքային գործունեություն

2002-2009 թթ.- Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող
2003 թ.-ից - Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գրական մասի վարիչ
2003-2004 թթ.- Երևանի պետական համալսարանի արվեստաբանության ամբիոնի դասախոս
2004 թ.-ից- ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող
2007-2008 թթ.- «Սկենե» առաջին թատերական թերթի հիմնադիր, խմբագիր
2009-2017 թթ.- Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ
2009 թ.-ից- «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի նախագահ
2010 թ.- «Ներկայի վերականգնումը» I միջազգային դրամատուրգիական փառատոնի նախագահ
2010-2017 թթ.- «Թատրոն-X» հանրապետական փառատոնի նախագահ
2011-2013 թթ.- «Երիտասարդ բեմադրիչների աջակցման նախագծի» հեղինակ և ղեկավար
2012 թ.- «Կանխարգելիչ կոնսերվացումը՝ թանգարանային հավաքածուների պահպանման հիմնական գործոն. ձեռագիր ֆոնդեր»  /ՅՈՒՆԵՍԿՕ /  տարածաշրջանային գլխավոր համակարգող
2013-2017 թթ.- ԵԹԿՊԻ-ի թատերագիտական կուրսի ղեկավար
2014-2018 թթ.- Մատենադարանի տնօրենի խորհրդական` թանգարանային կառավարման և ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով
2017 թ.-ից-«Դանտե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ
2017-2019 թթ.-Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն
2019 թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Պարգևներ

2012 թ.- Թատերական առաջին առցանց-մրցանակաբաշխության դափնեկիր` «Լավագույն օնլայն-թատերագետ» անվանակարգում
2013 թ.-«Մովսես Խորենացի» մեդալ (Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա նվիրումի և արգասաբեր գործունեության համար)

2015 թ.- ՀՀ Զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալ

2017 թ.- Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ:

tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: