ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Միջգերատեսչական
Մշակութային պետական քաղաքականության իրականացման նպատակով ներքոհիշյալ գործառույթների իրականացման ընթացքում ՀՀ մշակույթի նախարարությունը հիմնականում համագործակցում է ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության և գիտության (այդ թվում` ՀՀ ազգային ակադեմիայի և ՀՀ լեզվի տեսչության), ՀՀ քաղաքաշինության, ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների հետ.

  1. ՀՀ արտաքին գործերի նախարարություն. Համագործակցություն միջազգային կառույցների, այդ թվում` Եվրամիության, Եվրախորհրդի և ՄԱԿ-ի, արտասահմանյան երկրների մշակութային համապատասխան կազմակերպությունների, ՀՀ դեսպանատների, մեր երկրում արտասահմանյան երկրների դեսպանատների և Սփյուռքի հետ: ՀՀ ԱԳՆ-ի միջոցով ՀՀ մշակույթի նախարարությունը իրազեկվում է միջազգային մշակութային միջոցառումների` մրցույթների, փառատոների ու ցուցահանդեսների մասին:

  2. ՀՀ կրթության և գիտության նախարարություն. Համատեղ մշակութային կրթական, այդ թվում` հանրակրթական մասնագիտական, միջին մասնագիտական և արտադպրոցական հաստատությունների և նոր մասնագիտությունների ներդրման ծրագրերի, չափորոշիչների մշակում, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մասնագիտական կրթական հաստատությունների լիցենզավորում, կրթամշակութային համատեղ հայեցակարգերի և օրենքի նախագծերի մշակում:
    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների և լեզվի տեսչության մասնագետների համագործակցությամբ` գիտամշակութային հարցերի, այդ թվում` ոչ նյութական մշակութային արժեքների պահպանման, պաշտպանության և հայկական տառատեսակների, դրանց ստանդարտացման և կիրառման հարցեր:
  3. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն. Զբոսաշրջության, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, ստանդարտների, հեղինակային իրավունքի պաշտպանության և միջազգային ներդրումային ծրագրերի մշակում և կիրառություն:
    /2005 թ. ՀՀ մշակույթի նախարարության անմիջական մասնակցությամբ ՀՀ Կառավարության կողմից հուլիսի 29-ի հ. 29 որոշմամբ ընդունվել է ՀՀ-ում արհեստագործության զարգացման հայեցակարգը:
    2006 թ. Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից ընդունվել է ՀՍՏ 34.001-2006 ՀՀ "Տեղեկատվական տեխնոլոգիաներ, գրանշանների հավաքածուներ և ստեղնաշարեր, գրանշանների կոդավորում և ստեղների դասավորություն" ստանդարտը:
    2007 թ. Երևանում տեղի է ունեցել "Ծրագրաշարերի ու հայկական տառատեսակների ներդրման ու հեղինակային իրավունքների պահպանման կարևորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման համար" առաջին միջազգային համաժողովը/:
  4. ՀՀ ֆինանսների նախարարություն. Միջնաժամկետ ծախսային ծրագրերի, պետական բյուջեի հայտերըի, ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումների մշակում և մոնիտորինգային արդյունքների քննարկումներ, պետական ֆինանսավորում պահանջող առանձին ծախսային և ռազմավարական ծրագրերի քննարկում և հաստատում:
  5. ՀՀ քաղաքաշինության նախարարություն. ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մշակութային կազմակերպություններից, ՀՀ մարզերից ու համայնքներից ստացված կապիտալ ծախսերին վերաբերող միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային հայտերի` մշակույթի տների, ակումբների, գրադարանների, թանգարանների, թատրոնների վերանորոգման և շինարարության վերաբերյալ քննարկումների կազմակերպում, ցուցակների կազմում, առաջնահերթությունների սահմանում:
  6. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն. Հանրապետական և համահայկական մշակութային միջոցառումների ու տոների համատեղ իրականացում, պետական արխիվային արժեքների պահպանություն, համալրում և գործածության խնդիրների կարգավորում, տարածքային մշակութային համագործակցության և մշակութային ծառայությունների մատուցման մատչելիության ապահովում, մշակույթի տների կառուցման և վերանորոգման խնդիրների, մարզերում գործող մշակութային կազմակերպությունների /արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցների, համայնքային գրադարանների, թանգարնների, մշակույթի տների, ժամանցի կենտրոնների/ գործունեության, մեթոդական օգնության, համատեղ վերահսկողության իրականացման և խորհրդատվության կազմակերպում:
  7. ՀՀ պաշտպանության նախարարություն. Շնորհալի և տաղանդավոր երիտասարդ արվեստագետներին վերաբերող զինապարտության հարցերի քննարկում և տարկետման` ՀՀ Կառավարության որոշումների նախագծերի մշակում, զինվորական մասերում համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպում և անցկացում, զինվորական ծառայության մեջ եղող երիտասարդ ստեղծագործողների խրախուսում:
  8. ՀՀ արդարադատության նախարարություն. Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունների քննարկումներ և մատուցում, քրեակատարողական հիմնարկներում անչափահաս իրավախախտների մշակութային ուսուցման և համատեղ ծրագրի իրականացում:
  9. ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարություն. Աշխատանքների իրականացում հասարակության խոցելի խմբերի` հիմնականում ստեղծագործող հաշմանդամների հետ: Ցուցակների կազմում, գնահատում, հաշմանդամների մասնակցության ապահովում տեղական և միջազգային մրցույթներին և փառատոներին /2006 թ. Վաշինգտոնում կայացած թույլ տեսողությամբ նկարիչների ցուցահանդեսին ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպմամաբ Հայաստանից մասնակցեցին "Յունիսոն" կազմակերպության և անհատ այլ նկարիչներ/:
  10. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն. մշակութային մասնագիտությունների ուսուցման, պատրաստման և վերապատրաստման ծրագրերի մշակում և իրականացում, աշխատատեղերի ընդլայնում, երիտասարդ ընտանիքների ազատ ժամանցի կազմակերպում, միջազգային երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ համագործակցության ծրագրերի մշակում:
happines-may-30
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: