ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Հայ-իտալական մշակութային համագործակցության նոր համաձայնագրի ստորագրում
05.04.2011

ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ <<ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԵՂԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ>> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Հաշվի առնելով մշակութային ժառանգության ամրակայման և վերականգնման բնագավառում համագործակցության վերաբերյալ ՀՀ Մշակույթի նախարարության միջնորդությունը /2008 թ. հունիսի 17-ի N 02/1484 գրությունը/, ինչպես նաև 2009 թ. հոկտեմբերի 28-ին Երևանում ԱԳՆ/ՀԶԳՎ, ՄՆ, ՀՀ Կրթության նախարարության և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (այսուհետ` ԵՃՇՊՀ) միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքները` ՀՀ Մշակույթի նախարարությունը (այսուհետ` ՄՆ) և Իտալիայի Արտաքին գործերի նախարարության Համագործակցության զարգացման գլխավոր վարչությունը (այսուհետ` ՀԶԳՎ) ստորագրեցին <<Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառագության պահպանության և ամրակայման համար>> համագործակցության ծրագիր և իրականացման տեխնիկական համաձայնագիր: Ծրագրի հատուկ նպատակներն են հասարակական կարծիքի սևեռումը վերականգնման կարևորության վրա, վերականգնող-նախագծողների, ղեկավարողների և կատարողների ուսուցումը, Հայաստանի որմնանկարների ամրակայման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, տեղական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում կարողությունների զարգացումը, հասարակության համար վավերագրման կենտրոնի ստեղծումը:

Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել.
1.Տնօրինության և վավերագրման կենտրոնի ստեղծում
Կենտրոնը որոշիչ նշանակություն կունենա Ծրագրի գործունեության և մշակույթին առնչվող բոլոր տեղական միջոցառումների (դասընթացներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ և այլնի) համար: Կենտրոնը կապահովի նաև Հայաստանի մշակութային ժառանգությանը վերաբերող արխիվի և փաստաթղթային նյութերի հավաքագրումն ու բաշխումը:

2.Կրթական ծրագրեր
 Երկամյա մասնագիտական` մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցման կազմակերպում << Հուշարձանների ճարտարապետական վերականգնում>> մասնագիտությամբ
Դասընթացները թույլ կտան ձեռք բերելու ԵրՃՇՊՀ-ի և Միլանի պոլիտեխնիկի կողմից ճանաչված մագիստրոսական դիպլոմ: Երկրորդ տարվա ընթացքում նախատեսվում է մագիստրանտների 15-օրյա պրակտիկա Իտալիայում, որի ընթացքում ուսանողները կիրականացնեն փորձի փոխանակում համամակարդակ իտալացի ուսանողների հետ, համատեղ կմասնակցեն Միլանի Պոլիտեխնիկի կողմից կազմակերպված դասախոսություններին: Կկազմակերպվեն այցելություններ Միլանի Պոլիտեխնիկի դպրոց-շինհրապարակներ, այցելություն իտալական մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման գծով տարբեր վարչություններ:
 Ճարտարապետական վերականգնման ոլորտում շինհրապարակների ղեկավարների և աշխատողների վերապատրաստում
Շինհրապարակ-դպրոցի գլխավոր նպատակն է բարելավել հուշարձանների վերականգնման միջամտությունների որակը:
 Վերապատրաստում ոլորտի կառավարիչների համար
Մշակույթի նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացում ժառանգության պահպանութայն կառավարման բնագավառում, մշակութային ժառանգության ճիշտ պահպանման և ղեկավարման այլ երկրների հաջողված փորձի ուսումնասիրում և կիրառում: Վերապատրաստում Իտալիայում

3. Ծրագրեր /վերապատրաստում/ շարժական մշակութային արժեքներ վերականգնողների համար
 Կտավի/պաննոյի վրա արված նկարների վերականգնաման լաբորատորիաիյի հիմնում Հայաստանի ազգային պատկերասրահում
 մետաղի, փայտի, խեցեղենի վերականգնման արհեստանոց-լաբորատորիայի հիմնում Հայաստանի պատմության թանգարանում
Ծրագիրը հնարավորություն կընձեռի մոտիկից ծանոթանալու իտալական դպրոցի նորագույն մեթոդների կիրառմանը: Ազգային պատկերասրահին և Պատմության թանգարանին կտրամադրվեն վերականգնման համար անհրաժեշտ բարձրակարգ սարքավորումներ:
 Որմնանկարների և հնագիտական գտածոների ուսումնասիրման, պահպանման, վերականգնման լաբորատորիայի հիմնում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում
Ծրագիրը նախատեսում է նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետազոտությունների լաբորատորիային հատկացնել որոշ լրացուցիչ սարքավորումներ, այդ թվում know how համակարգիչ` Հայաստանի որմնանկարների պահոց ստեղծելու համար:
 Շինարարական դպրոց-արհեստանոցի հիմնում <<Հուշարձանների վերականգնման կենտրոն>> ՓԲԸ-ին պատկանող Աշտարակի արվեստանոցում:
Ճարտարապետ-վերականգնողների և արվեստանոցի տնօրենների համար կկազմակերպվեն բացօթյա տեսական/գործնական դասընթացներ, որին կհաջորդի ընտրված մասնակիցների մասնագիտական վերապատրաստումը:
Սույն ծրագրի շրջանակներում իտալական կողմը կտրամադրի ոչ միայն լաբորատորիաների համար անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները, այլև Հայաստան կգործուղի համապատասխան մասնագետների` ուսուցում ու վերապատրաստում կազմակերպելու համար: Հայկական կողմը կապահովի համաձայնագրով նախատեսված համապատասխան աշխատանքային տարածքների տրամադրումը:
Ծրագրի բացման և փակման ժամանակ ԱԳՆ/ՀԶԳՎ և ՄՆ կողմից համատեղ կկազմակերպվեն երկու համագումար: Համագումարների նպատակը կլինի մշակութային ժառանգության վերականգնման նշանակության ու արդյունքների քննարկումը` վերականգնողական աշխատանքները տեսական մոտեցման համատեքստում: Երկու համագումարների կազմակերպման ծախսերն ու տարածքի ընտրությունը կհոգա ՄՆ:

 

Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: