ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Գյումրին՝ ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը նշանավորել է Վ. Սպիվակովի ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով
12.11.2013

Ս. թ. նոյեմբերի 11-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Գյումրին՝ ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը:

«Գյումրին՝ ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագիրն իրականացվում է «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակներում և ուղղված է Համագործակցության երկրների միջմշակութային երկխոսությանն ու մշակութային ներուժի միավորմանը, ստեղծագործական ռեսուրսների կենտրոնացմանը մայրաքաղաք չհանդիսացող քաղաքներում: Ծրագիրը նախաձեռնել և առաջադրել են Հումանիտար համագործակցության խորհուրդը և Հումանիտար համագոր­ծակցության միջպետական հիմնադրամը, որը հավանության է արժանացել 2010 թ. ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկա­վարների կողմից:

«Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը մշակվել և իրականացվել է ՀՀ մշակույթի նա­խարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և ԱՊՀ երկրների Հումանիտար համագոր­ծակ­ցու­թյան միջ­պե­տական հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրում ընդգրկված են նաև մի շարք հասարակական կազ­մա­կերպություններ, որոնք և իրականացրել են իրենց կողմից ներկայացված ծրագրերը:

«Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը համաֆինանսավորվել է ՀՀ  կառավարության պահուս­տա­յին ֆոնդի, ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմ­նադրամի, ՀՀ մշակույթի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի մի­ջոց­ներից:

«Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացվել են շուրջ հինգ տասնյակ միջոցառումներ, այդ թվում՝ «Վերա­ծնունդ» երաժիշտ կատարողների մի­ջազգային մրցույթ-փառատոնը, «ԱՊՀ երկրների կինոփառատոնը», «Մշակութային Գյումրի» փառատոնը, «Հայաստանը խաղաղության խաչմերուկներում» II միջազգային ֆոլկլորային փառատոնը, Քան­դակի փա­ռատոն-սիմպոզիումը, Գյումրու արհեստագործական ավան­դույթ­ների փառա­տոնը, «Մշակույթը և տեղե­կատվական տեխնոլոգիաները» խորագրով կոնֆերանսը, Ավան­դա­կան/ժողովրդական երաժշտության փառատոնը և Աշուղական երգի փառատոնը, Գրական տապան փառատոնը, «Շիրակի պատ­մամշակութային ժա­ռան­գությունը» խորագրով միջազգային գիտական կոնֆերանսը, «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական միջազգային փառատոնը, «Արարատի ստո­րո­տին» խորագրով  ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների մեդիա-ֆորումը, Ճապոնական ֆիլմերի փառատոնը, երեխայի օրվան և բնապահպանական թեմատիկային նվիրված միջոցա­ռում­ներ, Գյումրու Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» երաժշտական դպրոցի բացումը, Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամ­յակին նվիրված համերգը և քույր-քաղաքների պատվիրակությունների փոխայցե­լությունները: Վերջերս` նոյեմբերի 8-ին Հայաս­տանի պատ­մության թանգարանում բացվել է Շիրակի երկրագիտական թանգարանի «Շիրակը` մշակույթի օրրան» խորագրով հնագիտական ցուցահանդեսը: Անցկացված միջոցառումների գունապնակը հարստացվել է նաև առաջին անգամ իրականացված ծրագրերով, որոնցից են՝ «Ի սկզբանէ էր բանն» պոեզիայի միջազգային I փառատոնը, «Դուետ» թատերական միջազ­գային I փառատոնը, «Արտէքսպո» ԱՊՀ երկրների մի­ջազգային ցուցա­հան­դեսը, Հացի փառատոնը, Մանկապատանեկան արվեստի I հանրապետական ինտեգրատիվ փառատոնը, Առաջին Նավասարդյան խաղերը, կկայանան նաև այլ միջոցառումներ, այդ թվում՝ Հումորի փառատոնը և «Բամբիռ» համույթի ձայնասկավառակի շնորհանդեսն ու համերգը: 

«Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի փակումը՝ ս. թ. նոյեմբերի 11-ին ուղեկցվել է «Հայկական հետքը» խորագրով ԱՊՀ երկրների հայկական ժառանգությունը լուսանկարչական ցուցահանդեսով և «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նամականիշի մարման արարողությունով:

«Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի փակման արարողությունը նշանավորվել է Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով՝ նոյեմբերի 11-ին, ժամը 17:00-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

«Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի փակման և նամականիշի մարման արարողությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, Հայ փոստի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը: 

Ս. թ. նոյեմբերի 11-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզպետարանում կայացել է մամուլի ասուլիս՝ նվիրված «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի ամփոփմանը:
Վերադառնալ
tumanyan-puppet-fest-sept-21
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: